ԵՄ ֆինանսավորմամբ Հայաստանում իրականացվող ծրագիրը հայտարարում է դրամաշնորհային մրցույթ խոցելի մարդկանց սոցիալական ծառայությունների մատուցման ոլորտում փորձ ունեցող հասարակական կազմակերպությունների համար:
Մրցույթը նպատակ ունի աջակցել տեղական ՔՀԿ-ներին ներդնելու, փորձարկելու, ընդլայնելու և/կամ բարելավելու բնակչության աղքատ, խոցելի և մարգինալացված խմբերին տրամադրվող տեղական սոցիալական ծրագրերի առաջնահերթությունների հետ համադրելի համայնքահեն սոցիալական ծառայություններն Ախուրյան, Գյումրի, Իջևան, Նոյեմբերյան, Արմավիր, Մեծամոր, Գորիս, Սիսիան և Տաթև համայնքներում:
Հայտ կարող են ներկայացնել Հայաստանում գրանցված և մարզերում գործունեություն ծավալող, սոցիալական ծառայությունների մատուցման ոլորտում փորձ ունեցող հասարակական կազմակերպությունները:
Հայտերը ներկայացնելու վերջնաժամկետն է 2022թ. օգոստոսի 29-ը։
Մրցույթը հայտարարվել է «Ամուր տեղական գործընկերություն և կարող ՔՀԿ-ներ ի նպաստ Հայաստանում ներառական սոցիալական պաշտպանության և հաշվետու համայնքների» ծրագրի շրջանակում և անցկացվում է Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիայի կողմից՝ «Հիլֆսվերկ Ինթերնեյշնլ» կազմակերպության, «Գործընկերություն և ուսուցում» ՀԿ-ի և «Ընտանիք և համայնք» ՀԿ-ի հետ գործակցությամբ։
Իմացիր ավելին
Այլ տեղեկատվական արշավներ:
Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով
Այս կայքը կառավարվում է 2020-2024թթ. համար Եվրամիության կողմից ֆինանսավորվող Արևելյան հարևանության տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («ԵՄ արևելյան հարևաններ») կողմից: Ծրագիրը լրացնում և աջակցում է գործընկեր երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանն ու աշխատում է Եվրոպական հանձնաժողովի Հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության ու ԵՄ արտաքին գործողությունների ծառայության ղեկավարության ներքո: Ծրագիրն իրականացնում է B&S Europe-ի գլխավորած կոնսորցիումը:
Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© European Union,