Ցանկանու՞մ ես սովորել արտերկրում. միացիր «Էրազմուս+»-ի՝ նոյեմբերի 23-25-ին կայանալիք համաշխարհային սեմինարին

Ցանկանու՞մ ես սովորել արտերկրում. միացիր «Էրազմուս+»-ի՝ նոյեմբերի 23-25-ին կայանալիք համաշխարհային սեմինարին


Եվրոպական հանձնաժողովը արտերկրում սովորելու հնարավորություններով բոլոր հետաքրքրվածներին հրավիրում է միանալու «Էրազմուս+» ծրագրի և բարձրագույն կրթությանը դրա աջակցության մասին սեմինարին: Այն տեղի կունենա առցանց՝ նոյեմբերի 23-ին, 24-ին և 25-ին։

«Էրազմուս+»-ը Եվրոպական միության ծրագիր է, որն աջակցում է կրթական, ուսումնական, երիտասարդական և մարզական ծրագրերին ու փոխանակումներին: Այն ունի խիստ միջազգային ուղղվածություն, հատկապես բարձրագույն կրթության ոլորտում:

Տեղեկատվական աշխատաշրջանների ժամանակ կներկայացվեն «Էրազմուս+»-ի՝ ամբողջ աշխարհում բարձրագույն կրթության ոլորտի համար բաց փոխանակման և համագործակցության հնարավորությունները և դրանց մասնակցելու տարբերակները:

Միջոցառումն անցկացվում է ամբողջ աշխարհի համար, ուստի աշխատաշրջանները կկրկնվեն ամեն օր՝ եվրոպական ժամանակով առավոտյան (9:00 – 13:00) և կեսօրից հետո (14:00 – 18:00)՝ ժամային գոտիները փակելու համար:

Իմացիր ավելին

Ազդարարում

Գրանցում

ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ՝

23 Նոյեմբերի, 2021

ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՏԵՍԱԿ




Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով

Այս կայքը կառավարվում է 2020-2024թթ. համար Եվրամիության կողմից ֆինանսավորվող Արևելյան հարևանության տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («ԵՄ արևելյան հարևաններ») կողմից: Ծրագիրը լրացնում և աջակցում է գործընկեր երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանն ու աշխատում է Եվրոպական հանձնաժողովի Հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության ու ԵՄ արտաքին գործողությունների ծառայության ղեկավարության ներքո: Ծրագիրն իրականացնում է B&S Europe-ի գլխավորած կոնսորցիումը:

Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© Եվրոպական միություն,