ԵՄ-ի ֆինանսավորմամբ «Եվրոպական մեդիահարթակ Հայաստանում. հուսալի և պրոֆեսիոնալ լրատվամիջոցների կառուցում» ծրագիրը տարածաշրջանային լրատվամիջոցների համար հայտարարել է դրամաշնորհային հայտերի ընդունման մրցույթ:
Ծրագիրը ֆինանսապես կաջակցի հինգ անկախ, շահույթ չհետապնդող կամ լրատվական կազմակերպությունների (առցանց մեդիա, հեռուստատեսություն, ռադիո, տպագիր մամուլ), որոնք իրենց գրանցման օրվանից սկսած առնվազն երկու տարի գործում են մայրաքաղաքի սահմաններից դուրս: Յուրաքանչյուր հաջողակ դիմորդին կշնորհվի առավելագույնը 20,000 եվրո:
Ընտրված կազմակերպությունները կմասնակցեն նաև մի շարք միջոցառումների՝ «Էլեկտրոնային դպրոց» ծրագիր, ուսումնական այց դեպի Եվրոպա, բովանդակության արտադրության, խմբագրական ռազմավարության և կառավարման վերաբերյալ սեմինարներ ու անհատական խորհրդատվություններ:
Ֆինանսավորման համար կարող են դիմել մեդիաները, ինչպիսիք են առցանց և սոցիալական լրատվամիջոցները, ռադիո, վիդեո կամ հեռուստատեսային հաղորդումները: Առաջնահերթությունը կտրվի առցանց լրատվամիջոցներին։
Պարգևատրված կազմակերպությունները կդառնան Հայաստանում, ինչպես նաև Արևելյան հարևանության և եվրոպական գործընկեր երկրների հետ մեդիա ցանցի մաս և կօգտվեն տարատեսակ համատեղ միջոցառումներից: Նրանք նաև կօգտվեն VideoMetrics-ի միջոցով իրականացվող լսարանի ուսումնասիրությունից և կստանան վերջինիս արդյունքների վրա հիմնված խորհրդատվություն՝ լսարանի կարիքներն ու ակնկալիքներն ավելի լավ հասկանալու համար:
Դրամաշնորհները կտրամադրվեն «Եվրոպական մեդիահարթակ Հայաստանում. հուսալի և պրոֆեսիոնալ լրատվամիջոցների կառուցում» ծրագրի շրջանակներում, որը համաֆինանսավորվում է ԵՄ-ի կողմից և նպատակ ունի Հայաստանում զարգացնել կենսունակ մեդիա դաշտ, որն ի վիճակի կլինի դիտորդի դեր կատարել հայ հասարակության համար:
Ծրագիրն իրականացվում է «Deutsche Welle Akademie»-ի գլխավորությամբ կոնսորցիումի կողմից՝ «BBC Media Action»-ի, «Open Society Institute Assistance Foundation»-ի, «ՀԵՏՔ Հետաքննող լրագրողներ»-ի և «Factor.TV»-ի հետ միասին:
Հայտերի ներկայացման վերջնաժամկետն է 2022 թ. փետրվարի 14-ը:
Իմացիր ավելին
Դրամաշնորհային մրցույթի մասին տեղեկատվությունը՝ անգլերեն և հայերեն
Այլ տեղեկատվական արշավներ:
Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով
Այս կայքը կառավարվում է 2020-2024թթ. համար Եվրամիության կողմից ֆինանսավորվող Արևելյան հարևանության տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («ԵՄ արևելյան հարևաններ») կողմից: Ծրագիրը լրացնում և աջակցում է գործընկեր երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանն ու աշխատում է Եվրոպական հանձնաժողովի Հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության ու ԵՄ արտաքին գործողությունների ծառայության ղեկավարության ներքո: Ծրագիրն իրականացնում է B&S Europe-ի գլխավորած կոնսորցիումը:
Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© European Union,
Հայաստանում, Ադրբեջանում, Բելառուսում, Վրաստանում, Մոլդովայում և Ուկրաինայում