Մարդու իրավունքների մասին՝ սուրճի հյուրասիրությամբ․ «Երիտասարդ եվրոպական դեսպաններ» նախաձեռնության միջոցառումը
31 Օգոստոսի, 2020

Մարդու իրավունքների մասին՝ սուրճի հյուրասիրությամբ․ «Երիտասարդ եվրոպական դեսպաններ» նախաձեռնության միջոցառումը


Զրույց մարդու իրավունքների մասին՝ մեկ բաժակ սուրճի շուրջ։ Մարդու իրավունքների միջազգային օրվան ընդառաջ՝ Հայաստանի «Երիտասարդ եվրոպական դեսպաններ» նախաձեռնությունը միջոցառում է կազմակերպելորը նախորդ տարի Գյումրիում առաջին ներառական փուռսրճարանի ակցիայի շարունակությունն է։

«Երիտասարդներին անվճար սուրճ և թեյ ենք առաջարկում` հատուկ QR կոդով և մարդու իրավունքներին մասին գրությամբ բաժակներով։ QR կոդը սկանավորելով՝ կարող են տեսնել Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի փաստաթուղթը։ Այսինքն՝ անվճար հյուրասիրության միջոցով մարդկանց պատմում ենք իրենց իրավունքների մասին»,- ասումէնախաձեռնությանանդամԱրեգԳալոյանը։

Քոֆի թրաքն իրականություն է դարձել Եվրամիության աջակցությամբ ՝ «iMigrant Armenia» ծրագրի միջոցով: Ծրագրի նպատակն է ՝ օժանդակել աշխատանքային միգրանտներին և նրանց ընտանիքներին՝ օգտագործել իրենց ներուժը սեփական համայնքներում նորարարական բիզնես մոդելներ ստեղծելու համար:

  • Human Rights Coffee Truck event in Yerevan
  • Human Rights Coffee Truck event in Yerevan
  • Human Rights Coffee Truck event in Yerevan
  • Human Rights Coffee Truck event in Yerevan
  • Human Rights Coffee Truck event in Yerevan

«Ուզում ենք ցույց տալ, որ յուրաքանչյուր ոք, որն ունի ցանկություն, կարող է ստեղծել իր՝ թեկուզ փոքիկ բիզնեսը»,- նշում է «Երիտասարդ եվրոպական դեսպաններ» նախաձեռնությանհամակարգողԱնիԽաչատրյանը։

«Երիտասարդ եվրոպական դեսպաններ» նախաձեռնությունն ուղղված է նպաստելու Եվրոպական միության (ԵՄ) ու Արևելյան գործընկեր երկրների` Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Վրաստանի, Մոլդովայի Հանրապետության և Ուկրաինայի երիտասարդների ու երիտասարդական կազմակերպությունների միջև համագործակցությանը և կայուն կապերին:

  • Human Rights Coffee Truck event in Yerevan
  • Human Rights Coffee Truck event in Yerevan
  • Human Rights Coffee Truck event in Yerevan

Այն խթանում է ԵՄի վերաբերյալ գաղափարների ու տեղեկատվության փոխադարձ փոխանակմանը, ինչպես նաև երիտասարդների ներգրավվածությանը տեղեկատվական գործողություններում: Մանրամասները՝ տեսանյութում։

Նելլի Մելքոնյան



ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑԱԾ



Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով

Այս կայքը կառավարվում է 2020-2024թթ. համար Եվրամիության կողմից ֆինանսավորվող Արևելյան հարևանության տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («ԵՄ արևելյան հարևաններ») կողմից: Ծրագիրը լրացնում և աջակցում է գործընկեր երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանն ու աշխատում է Եվրոպական հանձնաժողովի Հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության ու ԵՄ արտաքին գործողությունների ծառայության ղեկավարության ներքո: Ծրագիրն իրականացնում է GOPA PACE-ի գլխավորած կոնսորցիումը:


Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© European Union,