Զրույց մարդու իրավունքների մասին՝ մեկ բաժակ սուրճի շուրջ։ Մարդու իրավունքների միջազգային օրվան ընդառաջ՝ Հայաստանի «Երիտասարդ եվրոպական դեսպաններ» նախաձեռնությունը միջոցառում է կազմակերպել, որը նախորդ տարի Գյումրիում առաջին ներառական փուռ–սրճարանի ակցիայի շարունակությունն է։
«Երիտասարդներին անվճար սուրճ և թեյ ենք առաջարկում` հատուկ QR կոդով և մարդու իրավունքներին մասին գրությամբ բաժակներով։ QR կոդը սկանավորելով՝ կարող են տեսնել Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի փաստաթուղթը։ Այսինքն՝ անվճար հյուրասիրության միջոցով մարդկանց պատմում ենք իրենց իրավունքների մասին»,- ասումէնախաձեռնությանանդամԱրեգԳալոյանը։
Քոֆի թրաքն իրականություն է դարձել Եվրամիության աջակցությամբ ՝ «iMigrant Armenia» ծրագրի միջոցով: Ծրագրի նպատակն է ՝ օժանդակել աշխատանքային միգրանտներին և նրանց ընտանիքներին՝ օգտագործել իրենց ներուժը սեփական համայնքներում նորարարական բիզնես մոդելներ ստեղծելու համար:
«Ուզում ենք ցույց տալ, որ յուրաքանչյուր ոք, որն ունի ցանկություն, կարող է ստեղծել իր՝ թեկուզ փոքիկ բիզնեսը»,- նշում է «Երիտասարդ եվրոպական դեսպաններ» նախաձեռնությանհամակարգողԱնիԽաչատրյանը։
«Երիտասարդ եվրոպական դեսպաններ» նախաձեռնությունն ուղղված է նպաստելու Եվրոպական միության (ԵՄ) ու Արևելյան գործընկեր երկրների` Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Վրաստանի, Մոլդովայի Հանրապետության և Ուկրաինայի երիտասարդների ու երիտասարդական կազմակերպությունների միջև համագործակցությանը և կայուն կապերին:
Այն խթանում է ԵՄ–ի վերաբերյալ գաղափարների ու տեղեկատվության փոխադարձ փոխանակմանը, ինչպես նաև երիտասարդների ներգրավվածությանը տեղեկատվական գործողություններում: Մանրամասները՝ տեսանյութում։
Նելլի Մելքոնյան
Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով
Այս կայքը կառավարվում է 2020-2024թթ. համար Եվրամիության կողմից ֆինանսավորվող Արևելյան հարևանության տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («ԵՄ արևելյան հարևաններ») կողմից: Ծրագիրը լրացնում և աջակցում է գործընկեր երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանն ու աշխատում է Եվրոպական հանձնաժողովի Հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության ու ԵՄ արտաքին գործողությունների ծառայության ղեկավարության ներքո: Ծրագիրն իրականացնում է B&S Europe-ի գլխավորած կոնսորցիումը:
Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© European Union,