ԵՄ-ն օգնում է Շիրակին դառնալ Հայաստանի ՏՏ կենտրոն
3 Մայիսի, 2019

ԵՄ-ն օգնում է Շիրակին դառնալ Հայաստանի ՏՏ կենտրոն


Հայաստանում գրեթե ամեն ինչ կենտրոնացած է մայրաքաղաք Երևանում: Սա նշանակում է, որ երկրի մարզերից մասնագետները պետք է լքեն իրենց բնակավայրերը և տեղափոխվեն Երևան: Միգրացիոն հոսքը ջախջախիչ է երկրի քաղաքների և գյուղերի համար, և երկրի կառավարությունը փորձում է լուծել այս իրավիճակը:

ԵՄ-ն աջակցում է Հայաստանին ՏՏ ոլորտի զարգացմանը իր տարբեր նախագծերով և դրամաշնորհներով: Այդ նախագծերից մեկն է «Տեխնոլոգիական զարգացման խթանումը» Շիրակի մարզում», որը իրականցվում է Շիրակում՝ Հայաստանի ամենաաղքատ մարզում: Նախագծի շրջանակներում, 17-35 տարեկան 246 գործազուրկներ և ուսանողներ անցել են ծրագրավորման տարբեր լեզուների վերաբերյալ 6-ամսյա վերապատրաստման դասընթացներ, ինչին հաջորդել է «ծրագրավորման ճամբարը»: Վերջինս իրականացվել է տեղական ՏՏ ընկերությունների հետ համատեղ, որոնք աշխատել են դասընթացի մասնակիցների հետ և օգնել են նրանց մշակել իրական նախագծեր: Գյումրիի տեխնոլոգիական կենտրոնում հատուկ ինկուբացիոն լաբորատորիա է հիմնվել, որտեղ «ծրագրավորման ճամբարի» ընթացքում աշխատել են ուսանողները:

  • ԵՄ-ն օգնում է Շիրակին դառնալ Հայաստանի ՏՏ կենտրոն
    Karen Gasparyan, one of the trainers who leads the course on Java
  • ԵՄ-ն օգնում է Շիրակին դառնալ Հայաստանի ՏՏ կենտրոն
    Karen Gasparyan, one of the trainers who leads the course on Java
  • ԵՄ-ն օգնում է Շիրակին դառնալ Հայաստանի ՏՏ կենտրոն
    Karen Gasparyan, one of the trainers who leads the course on Java

ՏՏ մասնագետներ՝ առանց համալսարանի դիպլոմի

Շատ ուսանողներ ընտրում են ՏՏ-ն՝ իբրև իրենց ապագա մասնագիտություն, շատերն էլ փոխում են իրենց մասնագիտությունները՝ ՏՏ-ի, քանի որ գիտեն, որ այն տրամադրում է լայն հնարավորություններ՝ իրենք կարող են աշխատել միջազգային կազմակերպությունների հետ և ստանալ բարձր աշխատավարձեր:

Դպրոցն ավարտելուց հետո Աշոտ Ալեքսանյանը ծառայել է բանակում: Ծառայությունը ավարտելուց հետո նա վերադարձել է Գյումրի և փորձել է այնտեղ աշխատանք գտնել: «Ես նաև ուզում էի սովորել, բայց ինձ պետք էր ինտենսիվ դասընթաց, որը կօգներ ինձ հնարավորինս շուտ աշխատանք գտնել»,- հիշում է Աշոտը: Նա սոցիալական ցանցերում գտել է ԵՄ-ի աջակցությամբ 6-ամսյա վերապատրաստման դասընթացը և միանգամից սկսել է պատրաստվել քննություններին: «ՏՏ ոլորտում համալսարանի դիպլոմը կարևոր չէ: Գործնական գիտելիքները և փորձը շատ կարևոր են դաշտում»,- ասում է Աշոտը:

  • ԵՄ-ն օգնում է Շիրակին դառնալ Հայաստանի ՏՏ կենտրոն
    Gyumri Technological Centre
  • ԵՄ-ն օգնում է Շիրակին դառնալ Հայաստանի ՏՏ կենտրոն
    Inside Gyumri Technological Centre

Նախագծի ավարտից անմիջապես հետո Աշոտը աշխատանք է գտնում Գյումրիի ՏՏ ընկերություններից մեկում, և արդեն այնտեղ է աշխատում որպես Angular ծրագրավորող: «Ես հասկացա, որ բարձր մակարդակի հասնելու համար ես պետք է աշխատեմ ինձ վրա, սովորեմ, և ես այժմ իսկապես պատրաստ եմ դիմակայել այս բոլոր մարտահրավերներին»,- ասաց Աշոտը՝ հավելելով, որ մինչև ծրագրին մասնակցելը մտածում էր երկրից հեռանալու մասին:

Բարեբախտաբար, նա փոխել է իր միտքը. «Այս նախագիծը փոխեց իմ կյանքը և օգնեց ինձ մնալ իմ քաղաքում՝ իմ ընտանիքի հետ: Կարող եմ ասել, որ (շնորհիվ ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող այս հնարավորությանը) ես միակը չեմ, որ գտել է իր մասնագիտությունը, աշխատանքը և սկսել է աշխատել այստեղ՝ Գյումրիում»:

Ժամանակի բացակայության պատճառով 27-ամյա Աստղիկ Սարգսյանը չկարողացավ սովորել ՏՏ: Չնայած, որ ուներ հիմնական գիտելիքներ, նա ցանկանում էր բարելավել իր հմտությունները: Նա վերապատրաստման դասընթացի մասին տեղեկացել է սոցիալական ցանցերից, և քանի որ մասնակցության պահանջներից մեկն էր լինել գործազուրկ, նա դուրս է եկել աշխատանքից և դիմել է ծրագրին:

  • ԵՄ-ն օգնում է Շիրակին դառնալ Հայաստանի ՏՏ կենտրոն
    Ashot Aleksanyan, Angular developer
  • ԵՄ-ն օգնում է Շիրակին դառնալ Հայաստանի ՏՏ կենտրոն
    Ashot Aleksanyan, Angular developer
  • ԵՄ-ն օգնում է Շիրակին դառնալ Հայաստանի ՏՏ կենտրոն
    Ashot Aleksanyan, Angular developer

«Նման շատ դասընթացներ կան, որոնք հայտարարում են, որ կարող են ուսանողներին ծրագրավորում սովորեցնել, բայց նրանք արդյունավետ չեն, քանի որ չունեն ուսումնական ծրագիր»,- ասում է նա: «Այստեղ ես տեսա ուսումնական ծրագիր, և զգացի, որ այն կարող է հնարավորությունների համար նոր դուռ բացել: Այդ պատճառով ես որոշեցի փոփոխություններ կատարել»:

Աստղիկը պնդում է, որ առաջին իսկ դասից չի փոշմանել աշխատանքից դուրս գալու և զրոյից նոր մասնագիտություն սովորելու համար: «Ես ստացա այն գիտելիքները, որոնց փնտրում էի: Ես հանդիպեցի նոր մարդկանց, ինչը հետագայում օգնեց ինձ գտնել աշխատանք թիմում, և այժմ ես աշխատում եմ միջազգային կազմակերպությունում՝ հենց իմ քաղաքից»,- նկատում է Աստղիկը՝ հավելելով, որ չնայած, այն հանգամանքին որ կարելի է սովորել ծրագրավորում վիդեո դասընթացների միջոցով, բայց երբեք չի կարելի այդպես սովորել աշխատել թիմում և մտագրոհ կատարել:

30-ամյա Մկրտիչ Աճեմյանը ավարտել է համալսարանը և ունի տնտեսագետի դիպլոմ: Այնուամենայնիվ, նա գտել է աշխատանք այլ ոլորտում այն բանից հետո, երբ իր ընկերներից մեկը պատմել է նրան դասընթացի մասին, և խրախուսել նրան դիմել: Նա հետևել է այդ խորհրդին:

  • ԵՄ-ն օգնում է Շիրակին դառնալ Հայաստանի ՏՏ կենտրոն
    Astghik Sargsyan, Developer
  • ԵՄ-ն օգնում է Շիրակին դառնալ Հայաստանի ՏՏ կենտրոն
    Astghik Sargsyan, Developer
  • ԵՄ-ն օգնում է Շիրակին դառնալ Հայաստանի ՏՏ կենտրոն
    Astghik Sargsyan, Developer

«Ես 180 աստիճանով փոխեցի կյանքս, դա հեշտ չէր, բայց դասերի ընթացքում ես սկսեցի սիրել իմ նոր մասնագիտությունը»,- ասում է Մկրտիչը՝ ավելացնելով, որ նա մոտիվացված է ավելի շատ աշխատել և հասնել ավելին: «Ես չեմ դադարում սովորել նոր բաներ, այն պահին, երբ ես դադարեմ սովորել, ես կդադարեմ լինել մրցունակ մասնագետ, քանի որ մեր մասնագիտությունում ամեն օր փոփոխություններ են լինում»:

Դասընթացը ավարտելուց հետո նա իր ինքնակենսագրականները ուղարկում էր տարբեր կազմակերպություններ: «Երբ դու սկսնակ ես, մի փոքր դժվար կարող է լինել աշխատանք գտնելը, քանի որ բոլորը փնտրում են փորձ ունեցող մասնագետների»,- ասում է Մկրտիչը: «Ես նույնիսկ աշխատանք էի գտել Երևանում, բայց չցանկացա Գյումրիից Երևան տեղափոխվել»:

Նրա խոսքերով՝ իր պես շատերը ցանկանում են մնալ Գյումրիում: «Այս նախագիծը փրկություն դարձավ մեզ համար», — հավելում է նա: «Այո՛, այստեղ աշխատավարձները այդքան էլ բարձր չեն, բայց եթե հաշվի առնենք, որ (տեղափոխվելիս) դու պետք է բնակարան վարձես, վճարես դրա համար: Այդ հաշվարկները կատարելուց հետո աշխատավարձները գրեթե հավասարվում են»:

  • ԵՄ-ն օգնում է Շիրակին դառնալ Հայաստանի ՏՏ կենտրոն
    Mkrtich Atchemyan, Web developer
  • ԵՄ-ն օգնում է Շիրակին դառնալ Հայաստանի ՏՏ կենտրոն
    Mkrtich Atchemyan, Web developer
  • ԵՄ-ն օգնում է Շիրակին դառնալ Հայաստանի ՏՏ կենտրոն
    Mkrtich Atchemyan, Web developer
  • ԵՄ-ն օգնում է Շիրակին դառնալ Հայաստանի ՏՏ կենտրոն
    Mkrtich Atchemyan, Web developer

Ուսանողները արդարացնում են ՏՏ ընկերությունների սպասելիքները

Նախագիծը նաև աջակցում է ՏՏ ընկերություններին: Վերապատրաստման դասընթացներ են կազմակերպվել նաև այդ ընկերությունների աշխատակիցների համար, որպեսզի նրանք կարողանան գրավել նոր հաճախորդների, ավելի արդյունավետ աշխատել և կարողանան համագործակցել միջազգային ընկերությունների հետ: ԵՄ-ից ֆինանսավորում ստացող նախագծի շրջանակներում, մասնակցող 15 ընկերություններից 11-ը ստացել են փոքր դրամաշնորհներ, ինչը կօգներ նրանց ընդլայնել իրենց գործունեությունը, նոր սարքավորումներ և կահույք գնել, նոր աշխատակիցներ ընդունել: Սա նպաստել է 78 աշխատատեղերի ստեղծմանը:

ՏՏ ընկերությունները և ՏՏ մասնագետները նաև ներգրավված էին ուսումնական գործընթացում: Կարեն Գասպարյանը Java դասընթացը դասավանդողներից է: Ուսանողների մոտիվացիան և աշխատանքը տեսնելուց հետո՝ նրա մոտ գաղափար առաջացավ ստեղծել իր ընկերությունը և աշխատանքի ընդունել իր ուսանողներին: ԵՄ-ի ենթադրամաշնորհը օգնեց նրան իրականացնել այդ գաղափարը և այժմ ընկերությունը ունի 15 աշխատակից:

«Առաջին խմբից հետո ես հասկացա, որ շատ տաղանդավոր ուսանողներ մնում են Գյումրիում, բայց նրանց համար բավարար աշխատատեղեր չկան: Ես արդեն փորձառու մասնագետ էի, որ տարբեր նախագծեր էր իրականցրել, և կարող էր անել ավելին»,- ասում է Կարենը՝ հավելելով, որ այժմ պայմանագրեր ունեն և՛ տեղական, և՛ միջազգային կազմակերպությունների հետ: «Ուսանողների մոտիվացիան դրդեց ինձ ռիսկի դիմել, և այդ ռիսկը արդարացված էր»:

Ըստ նրա, հայկական համալսարաններն ավարտած ուսանողները ընդհանրական գիտելիքներ ունեն, և նրանց անհրաժեշտ են հավելյալ դասընթացներ՝ մրցունակ մասնագետներ դառնալու համար: Իսկ ԵՄ-ից ֆինանսավորվող վերապատրաստման դասընթացի ընթացքում, դասավանդողները ազատ են ընտրել իրենց նախընտրած դասագրքերը և մեթոդաբանությունը. «Մենք դասավանդում ենք այն, ինչ այս պահին արդիական է»,- ընդգծում է Կարենը: «ՏՏ-ն շատ արագ է զարգանում, և մենք պետք է ճկուն լինենք՝ ժամանակակից կրթություն ապահովելու համար: Եվ ես վստահաբար կարող եմ ասել, որ այս մեթոդաբանության շնորհիվ, մեր բոլոր լավ ուսանողները դասընթացն ավարտելուց հետո աշխատանք գտան»:

Ուսանողների 80 տոկոսի մասնագիտությունը կապ չուներ ՏՏ ոլորտի հետ, և դասավանդողները սկսել են ծրագրավորման հիմունքներից: «Իմ կարծիքով՝ ուսանողները կարիք չունեին ունենալ հիմնական գիտելիքները, նրանք միայն պետք է բարձր մոտիվացիա և աշխատասիրություն ունենային: Այս ծրագրին մասնակցելու համար ուսանողները քննություններ են հանձնել, ինչը օգնեց նրանց պատրաստ լինել ուսումնական գործընթացին և չհիասթափվել»:

Կարենի կարծիքով՝ կարծրատիպը, որ ուսանողը ՏՏ ոլորտում հաջողության հասնելու համար պետք է լավ մաթեմատիկա իմանա, միֆ է. «Ես մի ուսանող ունեի, որ մասնագիտությամբ լեզվաբան էր: Նա սովորում էր նույն խմբում ուսանողների հետ, որոնք մասնագիտությամբ տնտեսագետներ էին կամ սովորել էին կիրառական մաթեմատիկա: Չնայած այն հանգամանքին, որ նա նույն կրթությունը չուներ, (ծրագրի ավարտից հետո) նա առաջինն էր, որ աշխատանք գտավ՝ շատ լավ պայմաններով: Այո՛, կարող է մի փոքր ավելի դժվար լինել, ուսանողին կարող է անհրաժեշտ լինել ավելի շատ կարդալ և պատրաստվել, քան ուրիշներին, բայց այժմ մեր շուկան չի պահանջում մաթեմատիկական գիտելիքներ»:

Կարենը կարծում է, որ վերապատրաստման ծրագիրը ուղղակիորեն և անուղղակիորեն օգնում է Շիրակին զարգանալ, նվազեցնել միգրացիան և ավելի շատ աշխատատեղեր ստեղծել:

«Նույնիսկ եթե Գյումրում չկան այդքան շատ ընկերություններ և աշխատատեղեր, այս ուսանողները կարող են իրենք էլ թիմեր ստեղծել, որոնք հետագայում  կդառնան ստարտափներ և հետո էլ՝ ընկերություններ»,- հավելում է Կարենը: «Ոչինչ չի կարող լավ կրթություն և բարձր մոտիվացիա ունեցող ուսանողներին խանգարել՝ հաջողության հասնելու համար»:

Տեղեկատվական տեխնոլոգիաները Հայաստանում իրավիճակ են փոխում: Ավելի ու ավելի շատ մարդիկ են հետաքրքրվում ոլորտով և փոխում են իրենց կյանքնը և մասնագիտությունը՝ դեպի ավելի լավը: ԵՄ-ն օգնել է Շիրակի երիտասարդներին գտնել իրենց մասնագիտությունը և գումար վաստակել դրանով՝ առանց լքելու իրենց քաղաքը կամ իրենց մարզը: Օժանդակելով Գյումրիում այս ՏՏ վերապատրաստման ծրագրին՝ ԵՄ-ն նաև օգնել է հող նախապատրաստել Շիրակի համար, որ ապագայում նա դառնա Հայաստանի ՏՏ կենտրոնը:

Հեղինակ՝ Ամի Չիչակյան

Article published in Armenian, Russian and English by Aravot.am



Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով

Այս կայքը կառավարվում է 2020-2024թթ. համար Եվրամիության կողմից ֆինանսավորվող Արևելյան հարևանության տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («ԵՄ արևելյան հարևաններ») կողմից: Ծրագիրը լրացնում և աջակցում է գործընկեր երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանն ու աշխատում է Եվրոպական հանձնաժողովի Հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության ու ԵՄ արտաքին գործողությունների ծառայության ղեկավարության ներքո: Ծրագիրն իրականացնում է B&S Europe-ի գլխավորած կոնսորցիումը:


Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© European Union,