Չրերի արտադրություն՝ Եվրամիության աջակցությամբ․ինչպես է երիտասարդ ձեռներեցը հասել արդյունքի
7 Մայիսի, 2020

Չրերի արտադրություն՝ Եվրամիության աջակցությամբ․ինչպես է երիտասարդ ձեռներեցը հասել արդյունքի

Երիտասարդ ձեռներեց Արևշատ Ղարիբյանը բնական չրերի յուրահատուկ արտադրություն է հիմնել Երևանի ծայրամասում։ Իր փոքրիկ արտադրամասում Արևշատը խնամքով փաթեթավորում է պատրաստի արտադրանքը և ներկայացնում իր բիզնեսի հաջողության պատմությունը։

Արևշատը արտադրությունը չի դադարեցրել անգամ կորոնավիրուսի համավարակով պայմանավորված արտակարգ դրության ժամանակ։ Պահպանելով անվտանգության կանոնները՝ նա շարունակում է իր գործունեությունը։

Նա համոզված է՝ եթե աշխատանքը սիրով է արվում, արդյունք անպայման կլինի։

Եվրամիության EU4Youth: Employability and Stability ծրագրի շնորհիվ Արևշատը կարողացել է կյանքի կոչել իր երազանքը, իսկ այժմ մտածում է արտադրությունն ընդլայնելու մասին։

Նախքան այս ծրագրին մասնակցելը նա զբաղվել է առևտրով, սակայն ինչ-որ փուլում որոշել է բիզնես հմտություններն ավելի զարգացնել։

  • Չրերի արտադրություն՝ Եվրամիության աջակցությամբ․ինչպես է երիտասարդ ձեռներեցը հասել արդյունքի
    Arevshat Garibyan, founder of dried fruit production company (Photo by Nazik Armenakyan)
  • Չրերի արտադրություն՝ Եվրամիության աջակցությամբ․ինչպես է երիտասարդ ձեռներեցը հասել արդյունքի
    (Photo by Nazik Armenakyan)

«Եկավ մի փուլ, որ զգացի, որ պետք է ավելի լուրջ քայլեր անեմ։ Սկսեցի հետաքրքրվել չրերի արտադրությամբ։ Եվ հիմնական առիթն այն եղավ, որ ընկերներս չրերի արտադրություն էին հիմնել, բայց հաջողություն չէին գրանցել։ Ես ասացի՝ ինչ-որ բան սխալ եք արել, գործը պետք է նվիրված ու ի սրտե անել, որպեսզի հաջողություն գրանցվի։ Եվ ինձ մոտ ստացվեց»,- մեզ հետ զրույցում ասում է Արևշատը։

Նախքան գործունեությունը սկսելը նա մոտ մեկ տարի ուսումնասիրել է չրերի արտադրության ոլորտը։ Այնուհետև մասնակցելով այս ծրագրին՝ զարգացրել է բիզնես հմտությունները, ինչը հնարավորություն է տվել գաղափարը կյանքի կոչել։

Արևշատի արտադրած չրերը փայտե, ոճային տուփերով են վաճառքի հանվում։ Հետաքրքիր դիզայնի, ինչպես նաև յուրահատուկ համի շնորհիվ արտադրանքն արդեն ճանաչում է ձեռք բերել նաև Հայաստանի սահմաններից դուրս։ Ասում է՝ հաճախորդներին սկզբում գերում է փաթեթավորումը, ապա՝ նաև համը, քանի որ չրերը բնական են։

Սկզբում նրա արտադրանքի պատվիրատուները տարբեր ընկերություններն էին, որոնք կորպորատիվ միջոցառումների ժամանակ պատվերներ էին կատարում։ Այսօր արդեն Արևշատի հետ պայմանագիր են կնքել Հայաստանի խոշոր սուպերմարկետների ցանցերից երկուսը։

Արևշատը մտածում է նաև արտադրանքը արտահանելու մասին։ Բայց մինչ այդ պետք է ֆինանսական միջոցներ ներգրավի բիզնեսում, արտադրության ծավալները մեծացնի։ Նրա արտադրած չրերով հետաքրքրվել են, մասնավորապես, Հունաստանում ու Բելգիայում։

Հայաստանում չրերի արտադրությունը վերջին տարիներին մեծ տեմպերով  է զարգանում, ասում է Արևշատ Ղարիբյանը։ Բայց կարևոր է շեշտել որակը։

  • Չրերի արտադրություն՝ Եվրամիության աջակցությամբ․ինչպես է երիտասարդ ձեռներեցը հասել արդյունքի
    Arevshat Garibyan and Arthur Santrosyan, company director (Photo by Nazik Armenakyan)
  • Չրերի արտադրություն՝ Եվրամիության աջակցությամբ․ինչպես է երիտասարդ ձեռներեցը հասել արդյունքի
    (Photo by Nazik Armenakyan)
  • Չրերի արտադրություն՝ Եվրամիության աջակցությամբ․ինչպես է երիտասարդ ձեռներեցը հասել արդյունքի
    (Photo by Nazik Armenakyan)
  • Չրերի արտադրություն՝ Եվրամիության աջակցությամբ․ինչպես է երիտասարդ ձեռներեցը հասել արդյունքի
    (Photo by Nazik Armenakyan)

«Շատ արտադրողներ մեծ քանակությամբ արտադրության վրա են շեշտը դնում, իսկ ինձ մոտ հակառակն է ես ունեմ փոքր քանակ, բայց արտադրանքը որակյալ է»,- ասում է նա։

Եվրամիության աջակցությունը Արևշատին օգնել է ճիշտ վարել սեփական բիզնեսը։

«Ամենամեծ աջակցությունը ոչ թե գումարն էր, այլ դասընթացները, որոնց միջոցով սովորեցի բիզնեսը ճիշտ վարել»,- ասում է նա։ Դասընթացից բացի, ԵՄ ֆինանսավորման միջոցով կարողացել է ձեռք բերել չրերի չորացման սարքավորում, որի միջոցով էլ հենց կազմակերպվում է ողջ արտադրությունը։

“EU4Youth: Employability and Stability” ծրագիրն իրականացվում է Հայաստանում, Բելառուսում և Ուկրաինայում։ Հայաստանում ծրագրի իրականացնողը «ՍՕՍ Մանկական գյուղեր» բարեգործական հիմնադրամն է։ Հայաստանում ծրագրի գործընկերն է Բիզնեսի աջակցման կենտրոնը։

  • Չրերի արտադրություն՝ Եվրամիության աջակցությամբ․ինչպես է երիտասարդ ձեռներեցը հասել արդյունքի
    (Photo by Nazik Armenakyan)
  • Չրերի արտադրություն՝ Եվրամիության աջակցությամբ․ինչպես է երիտասարդ ձեռներեցը հասել արդյունքի
    Arthur Santrosyan, company director (Photo by Nazik Armenakyan)
  • Չրերի արտադրություն՝ Եվրամիության աջակցությամբ․ինչպես է երիտասարդ ձեռներեցը հասել արդյունքի
    Arthur Santrosyan (Photo by Nazik Armenakyan)
  • Չրերի արտադրություն՝ Եվրամիության աջակցությամբ․ինչպես է երիտասարդ ձեռներեցը հասել արդյունքի
    Arevshat Gharibyan with Arthur Santrosyan (Photo by Nazik Armenakyan)
  • Չրերի արտադրություն՝ Եվրամիության աջակցությամբ․ինչպես է երիտասարդ ձեռներեցը հասել արդյունքի
    Arevshat Garibyan (Photo by Nazik Armenakyan)
  • Չրերի արտադրություն՝ Եվրամիության աջակցությամբ․ինչպես է երիտասարդ ձեռներեցը հասել արդյունքի
    Arevshat Garibyan and Anahit Avetisyan, EU4Youth Project Coordinator (Photo by Nazik Armenakyan)

Ծրագրի համակարգող Անահիտ Ավետիսյանն ասում է, որ շահառուները խոցելի խմբերի երիտասարդներ են «Մենք ծրագրին մասնակցելու համար գրանցել ենք ծրագրի շահառու երիտասարդներին՝ 15-35 տարեկան։ Մեր թիրախում «ՍՕՍ Մանկական գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամի հովանու ներքո, ինչպես նաև այլ հատուկ հաստատություններում մեծացած կամ միայնակ մայրերի կողմից դաստիարակված երիտասարդներն են։ Ծրագրի շրջանակներում նրանք սովորել են կյանքի հմտություններ»։

3-4 ամիս տևողությամբ դասընթացների արդյունքում ձեռներեցության ջիղ ունեցող երիտասարդները Բիզնեսի աջակցման կենտրոնում մասնակցել են դասընթացների, որտեղ էլ սովորել են՝ ինչպես ճիշտ կառավարել իրենց բիզնեսը։

Արևշատը երիտասարդ ձեռներեցներին իր օրինակով կոչ է անում չհանձնվել, աշխատասիրությամբ գնալ առաջ՝ սեփական երազանքներն ու մտահղացումները կյանքի կոչելու համար։

Author: Roza Hovhannisyan

Article published in ArmenianRussian and English by Lragir.am

ARNA_04

Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով

Այս կայքը կառավարվում է 2020-2024թթ. համար Եվրամիության կողմից ֆինանսավորվող Արևելյան հարևանության տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («ԵՄ արևելյան հարևաններ») կողմից: Ծրագիրը լրացնում և աջակցում է գործընկեր երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանն ու աշխատում է Եվրոպական հանձնաժողովի Հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության ու ԵՄ արտաքին գործողությունների ծառայության ղեկավարության ներքո: Ծրագիրն իրականացնում է B&S Europe-ի գլխավորած կոնսորցիումը:

Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© European Union,