Չրարտադրությունը նոր շունչ է հաղորդում հնագույն Երվանդաշատին` «ԵՄ-ն բիզնեսի համար» ծրագրի շրջանակում
3 Մայիսի, 2021

Չրարտադրությունը նոր շունչ է հաղորդում հնագույն Երվանդաշատին` «ԵՄ-ն բիզնեսի համար» ծրագրի շրջանակում


«Սաթենի» ընկերության զարգացմանը նպաստել է նաև «Առևտրի համար պատրաստ» ծրագիրը, որի շրջանակում ստեղծվել են նոր ապրանքատեսականու բրենդինգը և փաթեթավորումը:

Մանկավարժությունից՝ չրարտադրություն։ Արկադի Խաչիկյանի համար սա ավելին էր, քան կարիերայի կտրուկ փոփոխություն։ Համալսարանն ավարտելուց հետո Արկադին որոշեց Երևանից տեղափոխվել հինավուրց Երվանդաշատ, որտեղ իր ընտանիքն արդեն երկար տարիներ չրարտադրությամբ էր զբաղվում։ Գյուղը գտնվում է Թուրքիայի հետ սահմանին՝ Արաքս գետի ափին, որտեղ լայնարձակ բերքատու այգիներ կան։ Այստեղ՝ Երվանդ թագավորի որսորդական պալատում, պեղումների ժամանակ հայտնաբերվել են Հայաստանում պատրաստված թերևս ամենահին չրերը։ Գյուղատնտեսության հանդեպ անսահման սերն ու չրարտադրության մասին սերնդեսերունդ փոխանցված արժեքավոր գիտելիքները ոգեշնչեցին Արկադիին բազմաթիվ նոր պտղատու այգիներ տնկել, երբ գյուղի մյուս բնակիչները ոչնչացնում էին եղածները՝ կարտոֆիլ և այլ բանջարեղեն ցանելու համար։ Շատ չանցած՝ նա հիմնադրեց «Սաթենի» ընկերությունը, որը նոր աշխատատեղեր ստեղծեց գյուղում, իսկ ամռան ամիսներին՝ նաև այլ մարզերի բնակիչներ ներգրավեց։ Ոգեշնչվելով Երվանդաշատի դարավոր պատմությամբ` ընկերության ապրանքանիշը ներկայացնում է գյուղի բացառիկ պատմությունը՝ բնութագրելով այն որպես չրարտադրության օրրան։ 

  • Arkady Khachikyan, local entrepreneur and owner of the company ‘Satenie’
  • Dried fruit candies produced by ‘Satenie’
  • Arkady holding the dried fruit packages
  • Ready-made dried fruit packages
  • Dried fruit packaging process
  • Arkady and his employee packing dried fruits

Տարիների հետ ընկերությունն ընդլայնեց արտադրության ծավալը և «Սաթենի» ապրանքանիշի չրեր արտահանել աշխարհի տարբեր երկրներ, այդ թվում՝ Ռուսաստան, ԱՄՆ և Լեհաստան։ Ընկերության զարգացմանը նպաստել է նաև «Առևտրի համար պատրաստ» ծրագիրը, որի շրջանակում ստեղծվել է նոր ապրանքատեսականու բրենդինգը և փաթեթավորումը, իսկ ուսումնական այցի ժամանակ գործընկերային հարաբերություններ են հաստատվել առաջատար եվրոպական ցուցահանդեսների հետ ։ Ծրագիրն իրականացնում է Միջազգային առևտրի կենտրոնը Եվրոպական միության աջակցութությամբ՝ «ԵՄ-ն բիզնեսի համար» նախաձեռնության շրջանակում։

«Մեր անցած ճանապարհին ունեցել ենք բազմաթիվ վերելքներ ու վայրէջքներ։ Բիզնեսը սկսել ենք 300 կգ չրի արտադրությամբ, իսկ հիմա տարեկան մի քանի տոննա չիր ենք արտադրում»,- նշում է Արկադին։

«2020-ը մարտահրավերներով լի էր բազմաթիվ արտադրողների, այդ թվում՝ մեզ համար։ «Առևտրի համար պատրաստ» ծրագիրն աջակցում է մեզ համավարակով պայմանավորված դժվարությունների հաղթահարման գործում։ 2020 թ-ի սկզբին Հարավաֆրիկյան Հանրապետություն կատարած ուսումնական այցը ոգեշնչեց մեզ չրից զատ արտադրել նաև չրային այլ պրոդուկտներ։ Արտադրանքը դիվերսիֆիկացնելու և եկամտի նոր աղբյուր ստեղծելու համար արդեն սկսել ենք չրային կոնֆետներ արտադրել՝ օգտագործելով ապրանքային տեսք չունեցող չիր։ Այս կոնֆետները հարմար են թե ներքին, թե արտաքին սպառման համար»,- նշում է Արկադին։

  • Dried fruit making process
  • Arkady with his dried fruit candies
  • Arkady packing dried fruit candies
  • Company employees during the packaging process
  • Dried fruit candies by ‘Satenie’
  • Dried fruit candies

«Սաթենի» ընկերության նոր ապրանքատեսականին շուտով մուտք կգործի շուկա՝ «Առևտրի համար պատրաստ» ծրագրի շրջանակում մշակված համարձակ բրենդով ու փաթեթավորմամբ։ Այն կօգնի ընկերությանը հաղթահարել համավարակով պայմանավորված տնտեսական մարտահրավերները՝ ներկայացնելով տարբերվող այս չրային արտադրանքը որպես առողջարար, էներգետիկ սնունդ, որը գրավիչ կլինի հատկապես երիտասարդ սերնդի համար։

Այսօր Երվանդաշատը Հայաստանի ամենաբարեկեցիկ գյուղերից է, որի զարգացման գործում «Սաթենի»-ն իր ուրույն դերն ունի։ Ընկերությունը հաստատուն քայլերով շարժվում է առաջ՝ չրարտադրության միջոցով նպաստելով Երվանդաշատի հետագա զարգացմանը։

Ծանոթացեք «ԵՄ-ն բիզնեսի համար» նախաձեռնության՝ Հայաստանում տեղական ձեռներեցների աջակցման համար նախատեսված ֆինանսավորման հնարավորություններին:



ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑԱԾ



Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով

Այս կայքը կառավարվում է 2020-2024թթ. համար Եվրամիության կողմից ֆինանսավորվող Արևելյան հարևանության տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («ԵՄ արևելյան հարևաններ») կողմից: Ծրագիրը լրացնում և աջակցում է գործընկեր երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանն ու աշխատում է Եվրոպական հանձնաժողովի Հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության ու ԵՄ արտաքին գործողությունների ծառայության ղեկավարության ներքո: Ծրագիրն իրականացնում է GOPA PACE-ի գլխավորած կոնսորցիումը:


Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© European Union,