Նատաշա Գալֆայանը Լիբանանից Հայաստան է տեղափոխվել 12 տարի առաջ և իր ամենօրյա աշխատանքով փորձում է ապացուցել, որ Հայաստանի մարզերում աշխատելը դժվար չէ: Միայն պետք է նպատակ ունենալ ու գնալ այն իրագործելու ճանապարհով:
Նատաշան իր երազանքն իրագործում է Դիլիջան քաղաքում՝ ստեղծելով «Մեյդ» արհեստագործական հարթակը: Տեղաբնակներին ուսուցանում են, թե ինչպես ստեղծել արագ, մատչելի, հասանելի և հեշտ վաճառելի ձեռագործ աշխատանքներ:
Նա ասում է՝ Հայաստանի միջավայրում դժվար է մարդկանց ինքնավստահություն սովորեցնել: Նատաշան 12 տարի Հայաստանում ամեն օր նույն հարցերն է լսել՝ որտեղի՞ց ես եկել, ինչո՞ւ ես եկել Հայաստան: «Ասում էին՝ խե՞նթ ես, այստեղ գործ չկա, ինչո՞ւ ես եկել: Առաջին երկու տարին զզվեցի նույն հարցերը լսելուց, երրորդ տարին մտածեցի՝ ինչո՞ւ գործ չկա: Հասկացա, որ մարդիկ սպասում են, որ մեծ գործատուներ գան Հայաստան, միլիոնավոր դոլարիների բզինեսներ հիմնեն, որ իրենք աշխատեն: Բայց եթե դա չկա, արդյոք դա նշանակում է, որ գործ չկա՞»,- նշում է նա:
2018 թվականի մարտին Նատաշա Գալֆայանը Եվրամիության կողմից իրականացվող «Դիլիջանի և հարակից համայնքների զագացման նախաձեռնություն» ծրագրի շրջանակներում ստեղծել է «Մեյդ» (https://www.facebook.com/MadeRooms/?_rdc=1&_rdr) արհեստագործական հարթարկը: Գաղափարի վրա աշխատել է մոտ երեք տարի, հետո դիմել է Եվրամիությանը՝ ֆինանսավորում ստանալու համար: Աշխատասիրության ու նպատակասլացության շնորհիվ այսoր արդյունքները տեսանելի են: Կենտրոնում սովորում են դիլիջանցիները, որոնց Նատաշան փորձում է տեղական, ինչու չէ, նաև միջազգային աշխատաշուկայում մրցությանկ դարձնել:
«Երբ Դիլիջանում գործունեություն սկսեցի, հասկացա, որ մարդիկ ուզում են աշխատել: Բայց մտածում են՝ լավ, ձեռագոծ աշխատանքը պատրաստեցի, ինչպե՞ս պետք է վաճառեմ: Մենք պարզապես հմտություններ չենք դասավանդում։ Դասավանդումը մասնագիտական ուղու միայն կեսն է, մենք ցույց ենք տալիս, թե ինչ է ուղղվածությունը եւ ոճը, ինչպես ձևաորվել որպես արհեստագործ—անհատականություն, ինչպես միշտ տեղեկացված մնալ ոլորտի զարգացումների վերաբերյալ, ինչպես լինել յուրօրինակ և տարբերվող, ինչպես լինել հետևողական, ինչպես աշխատել ֆինանսապես արդյունավետ ձևով, շահույթ ստանալ, ինչպես բրենդավորել, փաթեթավորել և որտեղ վաճառել»,- ասում է նա:
Նատաշայի կարգախոսը հետևյալն է՝ «Խելք ունես բավարար է, նպատակին հասնելու համար ուղղակի պետք է կամք ցուցաբերել, որոշել ու անել»:
Նատաշան իր գործունեությամբ մարզերի կանանց մոտ կարծրատիպեր է կոտրում: Կանայք այս կենտրոն հասնելու ու դասընթացներին մասնակցելու համար այլևս չեն պատճառաբանում, թե տրանսպորտի գումար չունեն կամ ամուսինը չի թողնում աշխատել: Արդեն նրա մոտ գալիս են կանայք տարբեր մարզերից, Դիլիջանում Նատաշային են փնտրում ու խնդրում, որ նա իրենց սովորեցնի կենտրոնի հմտությունները:
Կարևորը, որ մարդիկ արդեն հավատում են այս գործին: «Սկիզբը դժվար էր, առաջին արձագանքը որ եղավ, հետևյալն էր՝ դուք եկել եք, որ մեզ օգտագործեք: Մենք նրանց օգնեցինք սովորեցինք, Նոր տարվա տոնավաճառին իրանց ապրանքն արդեն վաճառեցին: Մարդիկ կային, որ երկու օրում ապրանքը սպառվեցին, եկան ինձ ասացին՝ լավ, Նատաշա, հիմա հավատում ենք, որ կարող ենք»,- պատմեց նա:
Եվրամիության աջակցությամբ ստեղծված «Մեյդ»-ը արհեստագործական հարթակի միջոցով Նատածշա Գալֆայանը բացահայտում, զարգացնում և հարստացնում է տեղաբնակների արհեստագործական հմտությունները, նրանց տալիս տնից կամ մեկ այլ վայրից բիզնես սկսելու կարողություն: Կենտրոնի հաճախորդների սեռի ու տարիքի սահմանափակում չկա, գալիս են ինչպես տղամարդիկ, այնպես էլ կանայք, և, ինչպես Նատաշան է ասում, կենտրոնը գործում է 25-125 տարեկան անձանց համար:
«Ստեղծագործելու սահամանափակում չկա, մենք ընտրել ենք 64 ուղղություններ, նախորդ տարի աշխատել ենք 20 ուղղություններով՝ կավագործություն, փայտագործություն, ասեղնագործություն, շյուղագործություն և այլն: Մեր նպատակն այն չէ, որ միայն ձեռքի աշխատանք սովորեցնենք մարդկանց, նպատակն այն է, որ մեկ ամսում մարդուն սովորեցնենք պատրաստել և վաճառել»,- նշեց նա:
Դասընթացավարները հիմնականում տեղացիներ են, քանի որ անհրաժեշտ էր ստեղծել ամուր սյուն, որը հիմք կհանդիսանա ծրագրի ներկայիս և հետագա զարգացման համար: Պետք է սովորեցնի այն մարդը, ով ապրում է Դիլիջանում, որպեսզի համայնքը զարգանա:
Նախորդ տարվա մարտ ամսից ի վեր կենտրոնում սովորել է 170 մարդ, նրանցից 12-ն, ըստ Նատաշայի, արդեն պատրաստ են արտադրանք ստեղծել, բրենդավորել ու վաճառել: Նատաշա Գալֆայանն ասում է, որ պատրաստվում են դիմել Եվրամիության աջակցությանը՝ ծրագիրն այլ մարզերում ևս ներդնելու համար: Նատաշայի խոսքով՝ նպատակ կա արտադրանը Հայաստանի սահմաններից դուրս վաճառել:
«Սա մեծ շարժում է լինելու Հայաստանի մարզերում, մենք ապացուցելու ենք, որ փոքր ներդրումներով կարելի է մեծ գործ անել»,- ասում է Նատաշա Գալֆայանը:
Ռոզա Հովհաննիսյան
Article published in Armenian, Russian and English by Lragir.am
Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով
Այս կայքը կառավարվում է 2020-2024թթ. համար Եվրամիության կողմից ֆինանսավորվող Արևելյան հարևանության տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («ԵՄ արևելյան հարևաններ») կողմից: Ծրագիրը լրացնում և աջակցում է գործընկեր երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանն ու աշխատում է Եվրոպական հանձնաժողովի Հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության ու ԵՄ արտաքին գործողությունների ծառայության ղեկավարության ներքո: Ծրագիրն իրականացնում է B&S Europe-ի գլխավորած կոնսորցիումը:
Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© European Union,