Կանանց նկատմամբ ընտանեկան բռնության հետազոտություն․ վերլուծական զեկույց
30 Նոյեմբերի, 2022

Կանանց նկատմամբ ընտանեկան բռնության հետազոտություն․ վերլուծական զեկույց


Կանանց նկատմամբ ընտանեկան բռնության հետազոտությունը (ԿՆԸԲՀ) իրականացվել է Վիճակագրական կոմիտեի (ԱՐՄՍՏԱՏ), «Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» ՍՊԸ-ի (ՄԶՄԿ) և «ԱՄ Փարթնըրզ Քոնսալթինգ Քամփնի» ՍՊԸ-ի համագործակության շրջանակներում: Այս ծառայության մատուցումն իրականացվել է Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի (ՎԶՄԲ) կողմից ֆինանսավորվող Հայաստանի ազգային վիճակագրական համակարգի հզորացման ազգային ռազմավարական ծրագրի շրջանակներում։ԿՆԸԲՀ-ն նպատակ ուներ տվյալներ հավաքել կանանց նկատմամբ կիրառվող բռնության և առանձնապես  ընտանեկան բռնության վերաբերյալ, ինչը վերջին տարիներին Հայաստանում հատուկ ուշադրության արժանացած հարցերից է: Այն հնարավորություն է տվել գնահատել իրենց տնային տնտեսություններում (ՏՏ) կանանց նկատմամբ կիրառվող բռնության տարածվածությունն ըստ բռնության տեսակների, դրա հաճախականությունը և կանոնավորությունը, ինչպես նաև բացահայտել բռնարարի կողմից բռնության կիրառման պատճառները, բռնության ենթարկվածների ֆիզիկական, զգացմունքային և հոգեբանական հետևանքները։

Հայաստանի Հանրապետության Վիճակագրության Կոմիտե, Երևան, 2022

Ներբեռնել



Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով

Այս կայքը կառավարվում է 2020-2024թթ. համար Եվրամիության կողմից ֆինանսավորվող Արևելյան հարևանության տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («ԵՄ արևելյան հարևաններ») կողմից: Ծրագիրը լրացնում և աջակցում է գործընկեր երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանն ու աշխատում է Եվրոպական հանձնաժողովի Հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության ու ԵՄ արտաքին գործողությունների ծառայության ղեկավարության ներքո: Ծրագիրն իրականացնում է B&S Europe-ի գլխավորած կոնսորցիումը:


Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© European Union,