Գենդերային ազդեցության գնահատում․ Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրքը և դրանից բխող իրավական ակտերը
20 Դեկտեմբերի, 2021

Գենդերային ազդեցության գնահատում․ Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրքը և դրանից բխող իրավական ակտերը


Դատական համակարգում գենդերային հավասարության նկատառումները ներառելու համար կենսական նշանակություն ունի այն, որ Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրքն ու դրանից բխող իրավական ակտերն ապահովեն գենդերային բաղադրիչին արձագանքող իրավական շրջանակ։ Յուրաքանչյուր օրենք ունի իր ազդեցությունը՝ լինի դա միտումնավոր, թե ոչ միտումնավոր։ Ոչ մի օրենք չունի չեզոք ազդեցություն, հատկապես, եթե կոնկրետ դերակատարների, ինչպես օրինակ՝ կանանց դիրքորոշումը սկզբնական շրջանում հավասար չէ։ Գենդերային բաղադրիչը դիտարկում է ոչ միայն այն, թե ինչպես հասնել դատական համակարգում ղեկավար պաշտոններում տղամարդկանց և կանանց հավասարակշռված ներկայացվածության՝ խրախուսելով դատական համակարգի բոլոր մակարդակներում կանանց առավել լայն ներգրավվածությունը, այլև անդրադառնում է տղամարդկանց և կանանց միջև գոյություն ունեցող կառուցակարգային անհավասարությանը՝ բարելավելով նրանց հասանելիությունը ռեսուրսներին կամ դրանց նկատմամբ վերահսկողությունը և ընդլայնելով որոշումների կայացման գործընթացներին մասնակցելու նրանց հնարավորությունները։ Սույն զեկույցը նախատեսում է Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի և դրանից բխող իրավական ակտերի, կանոնների գենդերային ազդեցության գնահատում (ԳԱԳ)։ Այն նպատակ ունի բացահայտել նշված իրավական ակտերի ազդեցությունը հասարակության մեջ գենդերային հարաբերությունների վրա։ Հիմնական հարցը, որ տրվում է այս զեկույցում, այն է, թե արդյո՞ք Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրքը և դրանից բխող իրավական ակտերը նվազեցնում, պահպանում թե ավելացնում են կանանց և տղամարդկանց միջև գենդերային անհավասարությունները։ Զեկույցն անդրադառնում է կանանց և տղամարդկանց հավասարության վրա ակնկալվող ազդեցություններին, այլ ոչ թե միայն խտրականության արգելման հետ կապված հետևանքներին։ Զեկույցում փորձ է արվում գնահատել գենդերային հավասարության տեսանկյունից տարբեր հետևանքները՝ դրական, բացասական կամ չեզոք։

Եվրոպայի խորհուրդ, Եվրոպական միություն, Երևան, 2021

Ներբեռնել



ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑԱԾ



Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով

Այս կայքը կառավարվում է 2020-2024թթ. համար Եվրամիության կողմից ֆինանսավորվող Արևելյան հարևանության տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («ԵՄ արևելյան հարևաններ») կողմից: Ծրագիրը լրացնում և աջակցում է գործընկեր երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանն ու աշխատում է Եվրոպական հանձնաժողովի Հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության ու ԵՄ արտաքին գործողությունների ծառայության ղեկավարության ներքո: Ծրագիրն իրականացնում է GOPA PACE-ի գլխավորած կոնսորցիումը:


Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© European Union,