Եվրոպական միությունը 60 տարի շարունակ անխոնջ կերպով աշխատել է կանանց իրավունքների պաշտպանության ուղղությամբ և վերջիններիս իրենց ամբողջական ներուժն իրացնելու հնարավորություն է ընձեռել: Գենդերային հավասարությունը ԵՄ Արևելյան գործընկերության նախաձեռնության սրտում է: Այն կենսական նշանակություն ունի ինչպես կանանց, այնպես էլ տղամարդկանց անձնական կյանքում և նաև վճռական նշանակություն ունի երկարաժամկետ ժողովրդավարական զարգացման համար: Հայաստանի հետ իր համագործակցության շրջանակներում ԵՄ-ն բերում է իրական փոփոխություններ՝ ուժեղացնելով գործարարությամբ զբաղվող կանանց, ապահովելով որակյալ կրթության հնարավորություններ և առաջ մղելով արդար հասարակության գաղափարը:
Ի՞նչ է արվում
Պետական քաղաքականություններում գենդերային հիմնահարցերի հաշվի առնում և գենդերային հարցերով վիճակագրության ձևավորում
Հակախտրականության և ընտանեկան բռնության մասին օրենքների ընդունում և կիրառում
Տեղական բանկերի միջոցով վարկերի հասանելիության ապահովում կանանց կողմից ղեկավարվող ձեռնարկությունների համար
Եվրոպայում փոխանակման ծրագրերի լայն առաջարկ՝ «Էրազմուս+» ծրագրի միջոցով
Երիտասարդ կանանց ակտիվ մասնակցության խթանում՝ «ԵՄ–ն երիտասարդների համար» (EU4Youth) ծրագրի միջոցով
Կանայք բիզնեսում
ԵՄ–ն Հայաստանում կին ձեռներեցներին աջակցում է «Կանայք բիզնեսում» ծրագրի միջոցով, որն իրականացվում է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի կողմից (ՎԶԵԲ): Ծրագրի միջոցով աջակցությունը ներառում է կանանց կողմից ղեկավարվող կազմակերպություններին գործարար խորհրդատվության, ուսուցման և մենթորության տրամադրում, ինչպես նաև՝ տեղական բանկերին տրամադրված հատուկ վարկային գծերի միջոցով ֆինանսավորում:
Իմացիր, թե ինչպես կարող ես մասնակցել՝ www.ebrdwomeninbusiness.com
2019 թ.-ին Հայաստանում 226 կին ձեռներեցներ ՓՄՁ–ների համար ԵՄ աջակցության ծրագրերի շրջանակներում գրեթե 1 միլիոն եվրո ընդհանուր ծավալով վարկեր, իսկ 143–ն էլ՝ ավելի քան 1,5 միլիոն եվրո ծավալով դրամաշնորհներ ստացան: Ավելի քան 2500-ը օգտվել են խորհրդատվական ծառայություններից: Աջակցություն ստացած ընկերությունների շրջանառությունն աճել է գրեթե 36 միլիոն եվրոյով, իսկ աջակցության արդյունքում ստեղծվել է 1592 նոր աշխատատեղ:
«Լսեցի, որ Սևանում կա նորարարական բիզնես կենտրոն, որն օգնում է երիտասարդներին, ովքեր ունեն գաղափար, բայց չգիտեն որտեղից սկսել»:
«Քաղաքապետները հանուն տնտեսական զարգացման» ծրագրի շնորհիվ Զոյա Սաֆարյանը սովորեց բիզնես պլան մշակել և այժմ նպատակ ունի մարքեթինգային կենտրոն բացել:
Հայաստանում կին ձեռներեցները հնարավորություն ունեն օգտվելու նաև «ԵՄ–ն բիզնեսի համար» (EU4Business) նախաձեռնության ներքո տրամադրվող մի շարք այլ ֆինանսավորման ու խորհրդատվական ծառայություններից:
Իմացիր ավելին՝ www.eu4business.eu/armenia
Հնարավորություններ երիտասարդ կանանց համար
ԵՄ-ն իր «Էրազմուս +» ծրագրի միջոցով Հայաստանում երիտասարդ կանանց և տղամարդկանց Եվրոպայում փոխանակման հնարավորությունների լայն ընտրանի է առաջարկում:
«Էրազմուս +»-ի փոխանակումները ներառում են.
«Գյուղական փոստային բաժանմունքից ուղարկված դիմումն ինձ համար չորս տարբեր երկրներում ուսում ստանալու ճանապարհ հարթեց և սահմանեց կարիերայիս ուղղությունը»: Սաթենիկ Խաչատրյանն «Էրազմուս +» ծրագրի շրջանակներում սովորել է Նորվեգիայում, Իռլանդիայում, Մալթայում և Շվեդիայում: Այժմ նա վերադարձել է հայրենիք և աշխատում է երեխաների պաշտպանության ու կրթության ոլորտում:
Իմացիր ավելին՝ «Էրազմուս +»–ը՝ Հայաստանում. բոլոր հարցերի պատասխանները՝ www.euneighbours.eu/en/east/stay-informed/cards/erasmus-armenia
ԵՄ–ն երիտասարդների համար (EU4Youth)
«Ես սիրահարվեցի այս աշխատանքին: Ծրագիրն ինձ հնարավորություն տվեց նոր մասնագիտություն ու հավելյալ հմտություններ ձեռք բերել»:
Սվետա Խաչատրյանը հաշմանդամություն ունեցող իգական սեռի առաջին ներկայացուցիչն է Գավառում, ով EU4Youth-ի աջակցությամբ որոշել է զբաղվել անասնաբուժությամբ։
Արդար հասարակություն
ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող «Ընտանեկան բռնության զոհ դարձած կանանց համար արդարադատության մատչելիության ապահովում» ծրագիրն աջակցում է Հայաստանին՝ կանանց իրավունքների միջազգային ստանդարտները ներքին օրենսդրությունում կիրարկելու գործում: Ծրագիրն օրինապահ մարմինների պաշտոնատար անձանց աջակցել է ընտանեկան բռնության դեպքերի ժամանակ իրենց գործողությունները համակարգելու գործում:
«Այս դասընթացների ընթացքում մենք բավական մեծ փոփոխություն արձանագրեցինք օրինապահ մարմինների պաշտոնյաների պատկերացումներում. նրանք սկսեցին գիտակցել, որ այս չարիքի դեմ պայքարի համար իրենք հատուկ գենդերային մոտեցման կարիք ունեն»:
Լիզա Գրիգորյան, Երևանի Ընդհանուր իրավասության դատարանի դատավոր
Իմացիր ավելին՝ https://www.coe.int/en/web/genderequality/strengthening-access-to-justice-for-women-victims-of-violence-2019-2021-
ԵՄ–ն հանուն գենդերային հավասարության (EU4Gender Equality)
Եվրոպական միության կողմից Արևելյան գործընկերության շրջանակներում ֆինանսավորվող այս տարածաշրջանային ծրագիրը նպատակ ունի ամրապնդել կանանց և տղամարդկանց հավասար իրավունքներն ու հնարավորությունները՝ գենդերային դերերի շուրջ սոցիալական ընկալումները փոխելու, գենդերային կարծրատիպերը հաղթահարելու և երեխաների խնամքի և այլ տնային պարտականությունների հարցերում տղամարդկանց մասնակցությունը մեծացնելու միջոցով:
COVID-19 համավարակի ընթացքում դպրոցների փակման ադրյունքում ընտանիքների և հատկապես կանանց ծանրաբեռնվածությամբ պայմանավորված՝ ծրագիրը նախաձեռնել է «Look Beyond» խորագրով նոր արշավ, որը հասարակությանը խրախուսում է նայել տղամարդկանց և կանանց ավանդական դերերից անդին, որտեղ տնային գործերը և երեխաների խնամքը սեռ չեն ճանաչում:
Իմանալ ավելին՝ ԵՄ–ն հանուն գենդերային հավասարության. միասին ընդդեմ գենդերային կարծրատիպերի և գենդերային բռնության
Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով
Այս կայքը կառավարվում է 2020-2024թթ. համար Եվրամիության կողմից ֆինանսավորվող Արևելյան հարևանության տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («ԵՄ արևելյան հարևաններ») կողմից: Ծրագիրը լրացնում և աջակցում է գործընկեր երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանն ու աշխատում է Եվրոպական հանձնաժողովի Հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության ու ԵՄ արտաքին գործողությունների ծառայության ղեկավարության ներքո: Ծրագիրն իրականացնում է B&S Europe-ի գլխավորած կոնսորցիումը:
Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© European Union,