Ժողովրդավարություն այստե՛ղ, ժողովրդավարություն հիմա՛. երիտասարդ եվրոպական դեսպանները միանում են Եվրոպայի խորհրդի դրոշակակիր երիտասարդական միջոցառմանը
29 Հունիսի, 2022

Ժողովրդավարություն այստե՛ղ, ժողովրդավարություն հիմա՛. երիտասարդ եվրոպական դեսպանները միանում են Եվրոպայի խորհրդի դրոշակակիր երիտասարդական միջոցառմանը


Տասնվեց երիտասարդ եվրոպական դեսպաններ (ԵԵԴ) միանում են Ստրասբուրգում Եվրոպայի խորհրդի երիտասարդական միջոցառումների շաբաթվան: Հունիսի 27-ից հուլիսի 2-ի շաբաթը ԵԽ-ի «Ժողովրդավարություն այստե՛ղ | Ժողովրդավարություն հիմա՛» երիտասարդական արշավի գլխավոր իրադարձությունն է՝ ուղղված ժողովրդավարության վերածննդին և երիտասարդների ու ժողովրդավարական ինստիտուտների և գործընթացների միջև փոխվստահության ամրապնդմանը:

Երիտասարդական գործողությունների շաբաթը համախմբում է ակտիվիստներին, քաղաքացիական հասարակությանը, Եվրոպայի խորհրդի (ԵԽ) անդամ պետություններին և երիտասարդական հատվածի գործընկերներին՝ ամրապնդելու ժողովրդավարության աշխուժացման երիտասարդական արշավը և նշելու ԵԽ երիտասարդական թևի 50-ամյակը:

Արևելյան գործընկերության բոլոր վեց երկրներից և Եվրոպական միությունից 16 երիտասարդ եվրոպական դեսպաններն ամբողջ Եվրոպայից շուրջ 400 երիտասարդների հետ միասին կքննարկեն ժողովրդավարության մարտահրավերները և դրանց ազդեցությունը երիտասարդության վրա:

Միջոցառման շրջանակներում «ԵՄ արևելյան հարևաններ» ծրագիրն ու երիտասարդ եվրոպական դեսպանները ԵԽ երիտասարդական ալիքների հետ համատեղ իրականացնում են սոցիալական մեդիա արշավ՝ խնդրելով երիտասարդներին ասել ժողովրդավարության վերաբերյալ իրենց խոսքը. «Օգնեք մեզ բարձրաձայնել ձեր ասելիքը և պատմեք ձեր համայնքի մարտահրավերների մասին, ինչպես նաև թողեք մեկնաբանություն ձեր երկրում ժողովրդավարության բարելավման վերաբերյալ ձեր գաղափարներով»:

Ուրբաթ՝ հուլիսի 1-ին ԵԵԴ-ները կհանդիպեն Եվրոպայի խորհրդում ԵՄ ներկայացուցիչ, դեսպան Մեգլենա Կունևային՝ ներկայացնելով «Երիտասարդ եվրոպական դեսպաններ» ցանցը և դրա աշխատանքը:

Երիտասարդական միջոցառումների շաբաթվա կապակցությամբ երիտասարդ եվրոպական դեսպանները թողարկել են նաև իրենց նախաձեռնության ամսագրի երկրորդ համարը, որում հիմնական ուշադրությունը դարձվել է երիտասարդների մասնակցությանը հանուն առողջ և ժողովրդավարական հասարակության:

«Երիտասարդ եվրոպական դեսպաններ» նախաձեռնությունը կամավորական ցանց է, որը միավորում է երիտասարդների Հայաստանից, Ադրբեջանից, Բելառուսից, Վրաստանից, Մոլդովայից, Ուկրաինայից և ԵՄ անդամ երկրներից ու Միացյալ Թագավորությունից: Ցանցի նպատակն է բարձրացնել իր արևելյան գործընկեր երկրների հետ ԵՄ համագործակցության մասին իրազեկությունը, ցուցադրել այդ համագործակցության շոշափելի արդյունքները, նպաստել տարբեր թեմաների շուրջ քաղաքական երկխոսությանը, բարձրացնել քաղաքացիական ակտիվության մակարդակը և միասին աշխատել հանուն ավելի լավ ապագայի:

Իմացիր ավելին

ԵԵԴ ամսագիր

Երիտասարդ եվրոպական դեսպաններ 

Երիտասարդական միջոցառումների շաբաթ

Ժողովրդավարություն այստե՛ղ | Ժողովրդավարություն հիմա՛



Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով

Այս կայքը կառավարվում է 2020-2024թթ. համար Եվրամիության կողմից ֆինանսավորվող Արևելյան հարևանության տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («ԵՄ արևելյան հարևաններ») կողմից: Ծրագիրը լրացնում և աջակցում է գործընկեր երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանն ու աշխատում է Եվրոպական հանձնաժողովի Հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության ու ԵՄ արտաքին գործողությունների ծառայության ղեկավարության ներքո: Ծրագիրն իրականացնում է B&S Europe-ի գլխավորած կոնսորցիումը:


Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© European Union,