ՅՈՒՆԻՍԵՖ-ը Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ Շիրակի մարզում հիմնել է երկու նախադպրոցական ծառայություն
19 Մայիսի, 2023

ՅՈՒՆԻՍԵՖ-ը Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ Շիրակի մարզում հիմնել է երկու նախադպրոցական ծառայություն


ՀՀ Շիրակի մարզի Հայկասար եւ Նահապետավան բնակավայրերի երեխաներն այսուհետ վաղ ուսումնառություն ստանալու հնարավորություն կունենան: Մայիսի 15-ին այս համայնքներում պաշտոնապես բացվեցին երկու այլընտրանքային նախակրթարաններ:

Նախակրթարանները ստեղծվել են ՅՈՒՆԻՍԵՖ-ի, կառավարության եւ համայնքների ղեկավարության միջեւ համագործակցության արդյունքում՝ Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Դրանք վերանորոգվել են, համալրվել նոր ուսումնական նյութերով, խաղալիքներով, գրքերով եւ խաղերով: Ջեռուցման, շահագործման եւ պահպանման ծախսերը նվազեցնելու նպատակով տեղադրվել են նաեւ արեւային մարտկոցներ:

ՅՈՒՆԻՍԵՖ-ն ապահովել է նաեւ ուսուցիչների վերապատրաստումը՝ ծանոթացնելով նրանց փոքր երեխաների հետ աշխատելու նոր մեթոդներին՝ հատկապես խառը տարիքային խմբերում:

Ընդհանուր առմամբ, ԵՄ ֆինանսական աջակցությամբ ՅՈՒՆԻՍԵՖ-ը 2022 թվականին ստեղծել է 13 նմանատիպ կենտրոն, եւ բացի այս երկուսից, մինչեւ 2023 թվականի ավարտը Սյունիքի, Գեղարքունիքի, Լոռու, Տավուշի եւ Շիրակի մարզերի փոքր բնակավայրերում կբացվեն եւս 10 նմանատիպ կենտրոններ: Արդյունքում՝ հեռավոր համայնքներում ավելի քան 670 երեխայի հասանելի կլինի վաղ ուսումնառությունը:

«Փոքր բնակավայրերում այլընտրանքային նախադպրոցական ծառայությունների հիմնադրմամբ՝ մենք հույս ունենք աջակցել ծնողներին, իսկ երեխաներին տրամադրել ապահով մի վայր, որտեղ նրանք կսովորեն կյանքի համար անհրաժեշտ հմտություններ», – նշել է Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Քրիսթին Վայգանդը։

Իմացիր ավելին

Մամուլի հաղորդագրություն



Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով

Այս կայքը կառավարվում է 2020-2024թթ. համար Եվրամիության կողմից ֆինանսավորվող Արևելյան հարևանության տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («ԵՄ արևելյան հարևաններ») կողմից: Ծրագիրը լրացնում և աջակցում է գործընկեր երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանն ու աշխատում է Եվրոպական հանձնաժողովի Հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության ու ԵՄ արտաքին գործողությունների ծառայության ղեկավարության ներքո: Ծրագիրն իրականացնում է GOPA PACE-ի գլխավորած կոնսորցիումը:


Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© European Union,