ՎԶԵԲ-ը եւ ԵՄ-ն նոր ֆինանսավորում են տրամադրում հայաստանյան ընկերություններին
17 Մայիսի, 2024

ՎԶԵԲ-ը եւ ԵՄ-ն նոր ֆինանսավորում են տրամադրում հայաստանյան ընկերություններին


Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) 10 միլիոն եվրո ֆինանսավորման փաթեթ է տրամադրում Հայաստանում ԱրմՍվիսԲանկին՝ աճի, մրցունակության, ինչպես նաեւ ավելի կանաչ եւ ավելի կայուն պրակտիկաների համար մասնավոր հատվածի ներդրումները ֆինանսավորելու նպատակով։

Փաթեթի մասին հայտարարվել է Հայաստանում անցկացվող ՎԶԵԲ-ի ամենամյա ժողովի եւ գործարար համաժողովի շրջանակում:

ԱրմՍվիսԲանկը «ԵՄ-ն բիզնեսի համար» (EU4Business) նախաձեռնություն – ՎԶԵԲ վարկային գծի շրջանակներում կստանա 5 միլիոն ԱՄՆ դոլար, որը վերավարկավորմամբ կտրամադրվի տեղական միկրո, փոքր եւ միջին ձեռնարկություններին (ՄՓՄՁ-ներ), որոնք արտադրության կատարելագործման եւ ավելի կանաչ սարքավորումներում ներդրումների միջոցով ունեն արտահանումն ավելացնելու պոտենցիալ։

Ծրագիրը, որը ՎԶԵԲ-ի եւ Եվրոպական միության (ԵՄ) առաջատար նախաձեռնությունն է, տեղական ընկերություններին օգնում է բարելավել իրենց մրցունակությունը ինչպես ներսում, այնպես էլ արտերկրում՝ բարելավելով իրենց արտադրական հզորությունները եւ գործընթացները՝ եվրոպական չափանիշներին համապատասխան: 

Մնացած 5 միլիոն ԱՄՆ դոլարն էլ ավելի կբարձրացնի տեղական ՄՓՄՁ-ների ֆինանսավորման հասանելիությունը, որը մասնավոր հատվածում զբաղվածության հիմնական աղբյուրն է եւ զգալի ներդրում ունի Հայաստանի տնտեսությունում: ԱրմՍվիսԲանկը կընդլայնի իր ներկայությունը, այդ թվում նաեւ մայրաքաղաքից դուրս՝ երկարաժամկետ ֆինանսավորում առաջարկելու եւ նոր հաճախորդներ ներգրավելու նպատակով: 

Եվրոպական միությունը տեղական ընկերություններին վարկավորման համար միջոցները տրամադրում է «Եվրոպական կայուն զարգացման հիմնադրամ Պլյուս» (EFSD+) երաշխիքի շրջանակներում, որը կոչված է հզորացնելու ՄՓՄՁ-ներին՝ խթանելով նրանց մրցունակությունն ու աճը:

Իմացիր ավելին

Մամուլի հաղորդագրություն



ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑԱԾ



Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով

Այս կայքը կառավարվում է 2020-2024թթ. համար Եվրամիության կողմից ֆինանսավորվող Արևելյան հարևանության տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («ԵՄ արևելյան հարևաններ») կողմից: Ծրագիրը լրացնում և աջակցում է գործընկեր երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանն ու աշխատում է Եվրոպական հանձնաժողովի Հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության ու ԵՄ արտաքին գործողությունների ծառայության ղեկավարության ներքո: Ծրագիրն իրականացնում է GOPA PACE-ի գլխավորած կոնսորցիումը:


Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© European Union,