ՎԶԵԲ-ն ու ԵՄ-ն ավելացնում են հայկական ընկերությունների ֆինանսավորումը
1 Դեկտեմբերի, 2022

ՎԶԵԲ-ն ու ԵՄ-ն ավելացնում են հայկական ընկերությունների ֆինանսավորումը


Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) 9 մլն ԱՄՆ դոլարի վարկ կտրամադրի հայկական առաջատար բանկերից «Ինեկոբանկին»։

Այս ֆինանսավորումը կաջակցի միկրո, փոքր և միջին ձեռնարկություններին (ՄՓՄՁ-ներ) ներդրումներ կատարել ժամանակակից, էկոլոգիապես մաքուր սարքավորումների և արտադրության արդիականացման մեջ, ինչպես նաև ամրապնդել իրենց արտահանման ներուժը: Ակնկալվում է, որ վարկի առնվազն 70 տոկոսը կուղղվի կանաչ տեխնոլոգիաների ֆինանսավորմանը։

Աջակցությունը «ԵՄ-ն բիզնեսի համար – ՎԶԵԲ վարկային գիծ» համատեղ ծրագրի մաս է, որի շրջանակում ՎԶԵԲ-ը ֆինանսավորում է ՓՄՁ-ներին գործընկեր ֆինանսական հաստատությունների միջոցով, մինչդեռ ԵՄ-ն տվյալ առաջարկը լրացնում է խրախուսական դրամաշնորհներով և տեխնիկական աջակցությամբ՝ «ԵՄ-ն բիզնեսի համար» (EU4Business) նախաձեռնության ներքո: Այս վարկը կնպաստի ԵՄ Արևելյան գործընկերության (ԱլԳ) Տնտեսական և ներդրումային ծրագրի նպատակներին, որոնցից մեկը Հայաստանում գործող թվով 30,000 ՓՄՁ-ներին աջակցությունն է։

Իմացիր ավելին

Մամուլի հաղորդագրություն



ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑԱԾ



Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով

Այս կայքը կառավարվում է 2020-2024թթ. համար Եվրամիության կողմից ֆինանսավորվող Արևելյան հարևանության տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («ԵՄ արևելյան հարևաններ») կողմից: Ծրագիրը լրացնում և աջակցում է գործընկեր երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանն ու աշխատում է Եվրոպական հանձնաժողովի Հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության ու ԵՄ արտաքին գործողությունների ծառայության ղեկավարության ներքո: Ծրագիրն իրականացնում է GOPA PACE-ի գլխավորած կոնսորցիումը:


Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© European Union,