ՎԶԵԲ. միջնորդավորված առեւտուրը կարող է օգտագործվել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները որոշ չափով շրջանցելու համար
1 Մարտի, 2023

ՎԶԵԲ. միջնորդավորված առեւտուրը կարող է օգտագործվել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները որոշ չափով շրջանցելու համար


Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) տնտեսագետները վերլուծել են արևմտյան երկրների, Ռուսաստանի և նրա հարևանների միջև առևտրային հոսքերը։

Ըստ ՎԶԵԲ-ի «Եվրասիական զարտուղի ճանապարհ. դեպի Ռուսաստան առևտրային հոսքերը Կովկասով և Կենտրոնական Ասիայով» վերտառությամբ նոր աշխատանքային փաստաթղթի՝ Ռուսաստանի հարևան մի շարք երկրների միջոցով միջնորդավորված առևտուրը կարող է օգտագործվել տնտեսական պատժամիջոցները որոշ չափով շրջանցելու համար:

Փաստաթղթում փաստագրվում է Ուկրաինա Ռուսաստանի ներխուժմանը հետևած տնտեսական պատժամիջոցների սահմանումից ի վեր ԵՄ-ից, Մեծ Բրիտանիայից և ԱՄՆ-ից Ռուսաստան արտահանման կտրուկ նվազումը:

Միաժամանակ, արձանագրվում է դեպի Հայաստան, Ղազախստան և Ղրղզստան (բոլորը անդամակցում են Եվրասիական տնտեսական միությանը) արտահանման աճը։ Այս տնտեսություններ արտահանվող ապրանքները պոտենցիալ առումով կարող են առաքվել Ռուսաստան՝ ենթարկվելով նվազագույն ստուգումների: Ուսումնասիրությամբ փաստագրվում է նաև Կենտրոնական Ասիայի և Կովկասի այս երկրների ու Ռուսաստանի միջև առևտրային հոսքերի աճը։

Հոդվածում պնդում է արվում, որ նշված երկրներից Ռուսաստան հետևողականորեն և նկատելիորեն արտահանվում են այնպիսի ապրանքներ, որոնք գոնե մասնակիորեն պատժամիջոցների առարկա են կամ ունեն համանման նշանակություն։

Միևնույն ժամանակ, նշվում է, որ պատժամիջոցների տակ գտնվող ապրանքների արտահանման աճը Կենտրոնական Ասիայի և Կովկասի երկրներ ներկայացնում է դեպի Ռուսաստան պատժամիջոցային ապրանքների ուղղակի արտահանման կրճատման փոքր մասը (մոտ 5 տոկոս), բայց որոշակի ապրանքային խմբերի դեպքում այդ ցուցանիշը կարող է ավելի մեծ լինել։

Իմացիր ավելին

Մամուլի հաղորդագրություն

Եվրասիական զարտուղի ճանապարհ. դեպի Ռուսաստան առևտրային հոսքերը Կովկասով և Կենտրոնական Ասիայով



Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով

Այս կայքը կառավարվում է 2020-2024թթ. համար Եվրամիության կողմից ֆինանսավորվող Արևելյան հարևանության տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («ԵՄ արևելյան հարևաններ») կողմից: Ծրագիրը լրացնում և աջակցում է գործընկեր երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանն ու աշխատում է Եվրոպական հանձնաժողովի Հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության ու ԵՄ արտաքին գործողությունների ծառայության ղեկավարության ներքո: Ծրագիրն իրականացնում է GOPA PACE-ի գլխավորած կոնսորցիումը:


Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© European Union,