«Տելեկոմ Արմենիան» 20 միլիոն ԱՄՆ դոլարի վարկ կստանա ՎԶԵԲ-ից գյուղական վայրերում իր ցանցն ընդլայնելու համար
1 Հունիսի, 2022

«Տելեկոմ Արմենիան» 20 միլիոն ԱՄՆ դոլարի վարկ կստանա ՎԶԵԲ-ից գյուղական վայրերում իր ցանցն ընդլայնելու համար


Հայկական առաջատար հեռահաղորդակցական ընկերությունը՝ «Տելեկոմ Արմենիա»-ն, 20 միլիոն ԱՄՆ դոլարի վարկ կստանա Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկից (ՎԶԵԲ)՝ ֆինանսավորելու իր աճը, ներառյալ գյուղական վայրերում ցանցի ընդլայնումը և գործող պարտավորությունների վերաֆինանսավորումը։

«Տելեկոմ Արմենիա»-ն նախաձեռնել է ցանցի բարելավման յոթնամյա ծրագիր՝ արդիականացնելու ֆիքսված և բջջային ցանցերը ամբողջ երկրում, այդ թվում՝ գյուղական վայրերում:

Ծրագիրն աջակցում է 4G բջջային ցանցի ընդլայնմանը և ժամանակակից օպտիկամանրաթելային ցանցի տեղակայմանը մայրաքաղաք Երևանի, միջին մեծության քաղաքների և գյուղական բնակավայրերի տներում: Սա կբարելավի թվային միակցվածությունը և բիզնեսների մրցունակությունը ողջ Հայաստանում, իսկ ցանցը կդարձնի ավելի կանաչ և էներգաարդյունավետ:

Իմացիր ավելին

Մամուլի հաղորդագրություն



Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով

Այս կայքը կառավարվում է 2020-2024թթ. համար Եվրամիության կողմից ֆինանսավորվող Արևելյան հարևանության տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («ԵՄ արևելյան հարևաններ») կողմից: Ծրագիրը լրացնում և աջակցում է գործընկեր երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանն ու աշխատում է Եվրոպական հանձնաժողովի Հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության ու ԵՄ արտաքին գործողությունների ծառայության ղեկավարության ներքո: Ծրագիրն իրականացնում է GOPA PACE-ի գլխավորած կոնսորցիումը:


Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© European Union,