Հայ գրող Լուսինե Խառատյանն իր «Սիրիավեպ» գրքով հայտնվել է Եվրոպական միության գրական մրցանակի 13 հավակնորդների թվում։
2009 թվականից ի վեր Եվրոպական միության գրական մրցանակը շնորհվում է սկսնակ գեղարվեստական գրողներին Եվրոպական միությունից և նրա սահմաններից դուրս: Մրցանակը ճանաչման է արժանացնում «Ստեղծարար Եվրոպա» ծրագրին մասնակցող բոլոր 41 երկրների գրական տաղանդներին և խթանում գրական ստեղծագործությունների շրջանառությունը Եվրոպայում:
2023 թվականի ԵՄ գրական մրցանակի դափնեկրի և հինգ առանձնահիշատակումների անունները կհայտարարվեն ապրիլի 28-ին Լայպցիգի գրքի տոնավաճառի շրջանակում նախատեսված հատուկ արարողության ժամանակ:
Բոլոր հավակնորդները կգովազդվեն ամբողջ Եվրոպայում՝ նպատակ ունենալով հասնել ավելի լայն միջազգային ճանաչման՝ հեղինակների ազգային և լեզվական սահմաններից դուրս:
2022 թվականի մրցանակակիրը վրացի գրող Իվա Պեզուաշվիլին էր՝ իր «Աղբատար խողովակ» գրքով։ Ժյուրին առանձնահիտակել էր նաև ուկրաինացի գրող Եվգենիա Կուզնեցովային՝ «Հարցրեք Միյեչկային» գրքի համար։
Մրցանակը կազմակերպվում է Եվրոպական հանձնաժողովի աջակցությամբ՝ Եվրոպական հրատարակիչների ֆեդերացիայից (FEP) և Գրավաճառների եվրոպական և միջազգային ֆեդերացիայից (EIBF) բաղկացած ասոցիացիաների կոնսորցիումի կողմից։
Իմացիր ավելին
Վրացի հեղինակը ճանաչվել է 2022 թվականի ԵՄ գրական մրցանակի դափնեկիր
Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով
Այս կայքը կառավարվում է 2020-2024թթ. համար Եվրամիության կողմից ֆինանսավորվող Արևելյան հարևանության տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («ԵՄ արևելյան հարևաններ») կողմից: Ծրագիրը լրացնում և աջակցում է գործընկեր երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանն ու աշխատում է Եվրոպական հանձնաժողովի Հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության ու ԵՄ արտաքին գործողությունների ծառայության ղեկավարության ներքո: Ծրագիրն իրականացնում է B&S Europe-ի գլխավորած կոնսորցիումը:
Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© European Union,