Ստեղծարար Եվրոպա. 2022թ. բյուջեի ավելացում՝ մշակութային և ստեղծարար ոլորտներին աջակցելու համար
18 Հունվարի, 2022

Ստեղծարար Եվրոպա. 2022թ. բյուջեի ավելացում՝ մշակութային և ստեղծարար ոլորտներին աջակցելու համար


Ս.թ. հունվարի 13-ին Եվրոպական հանձնաժողովը հաստատեց «Ստեղծարար Եվրոպա» («Creative Europe») ծրագրի 2022 թվականի տարեկան աշխատանքային ծրագիրը։ 2021 թվականի համեմատ՝ ծրագրի տարեկան բյուջեն կավելանա 100 միլիոն եվրոյով՝ հասնելով 385,6 միլիոն եվրոյի։

Իր նոր օրակարգով «Ստեղծարար Եվրոպա»-ն կամրապնդի իր աջակցությունը մշակութային և ստեղծարար ոլորտներին՝ հաշվի առնելով COVID-19 ճգնաժամի հետևանքով առաջացած մարտահրավերները և աճող համաշխարհային մրցակցությունը:

2022 թվականի փետրվարին եվրոպական համագործակցության դրոշակակիր նախագծերի շրջանակներում կհայտարարվեն հայտամրցույթներ, որոնք ուղղված կլինեն մշակութային և ստեղծարար բոլոր ոլորտներին՝ խթանելու անդրազգային համագործակցությունը, փորձի փոխանակումը, համատեղ արտադրությունը և նորարարությունը:

2022 թվականի երկրորդ կեսին կհայտարարվի երեք նոր հայտամրցույթ. «Music Moves Europe»-ի միջոցով աջակցություն կցուցաբերվի երաժշտության ոլորտին, «Perform Europe» նախաձեռնության միջոցով՝ կատարողական արվեստի ոլորտին, իսկ «European Heritage»-ի միջոցով՝ մշակութային ժառանգության ոլորտին:

Իմացիր ավելին

Մամուլի հաղորդագրություն

Ստեղծարար Եվրոպա. ուկրաինացի արվեստի գործիչները կմասնակցեն «Perform Europe»-ի կողմից ընտրված նախագծերին

Ղրիմի բռնակցումից հետո Մարիան տեղափոխվեց Լվով, որտեղ հիմնեց իր պարային իմպրովիզացիայի ստուդիան՝



ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑԱԾ



Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով

Այս կայքը կառավարվում է 2020-2024թթ. համար Եվրամիության կողմից ֆինանսավորվող Արևելյան հարևանության տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («ԵՄ արևելյան հարևաններ») կողմից: Ծրագիրը լրացնում և աջակցում է գործընկեր երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանն ու աշխատում է Եվրոպական հանձնաժողովի Հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության ու ԵՄ արտաքին գործողությունների ծառայության ղեկավարության ներքո: Ծրագիրն իրականացնում է GOPA PACE-ի գլխավորած կոնսորցիումը:


Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© European Union,