Ռեկորդային թվով դիմումներ՝ երիտասարդ եվրոպական դեսպանների ցանցին միանալու համար
13 Հոկտեմբերի, 2023

Ռեկորդային թվով դիմումներ՝ երիտասարդ եվրոպական դեսպանների ցանցին միանալու համար


Երիտասարդ եվրոպական դեսպանների ցանցին միանալու հայտերի ընդունման վերջին մրցույթին արձագանքել են ռեկորդային թվով երիտասարդներ՝ 2022 թվականին ստացված դիմումների թվի կրկնապատիկը:

Ընդհանուր առմամբ, մինչեւ հայտերի ընդունման վերջնաժամկետը՝ հոկտեմբերի 8-ը, դիմել է 2,126 երիտասարդ։ Դիմորդները 16-26 տարեկան են եւ ներկայացնում են Արեւելյան գործընկերության վեց երկրները (Հայաստան, Ադրբեջան, Բելառուս, Վրաստան, Մոլդովա եւ Ուկրաինա), Եվրոպական միության երկրներն ու Միացյալ Թագավորությունը:

«EU NEIGHBOURS east» ծրագիրը ներկա փուլում իրականացնում է դիմումների գնահատում։ Բոլոր դիմորդները կստանան էլեկտրոնային նամակ, որը կտեղեկացնի նրանց հետագա քայլերի մասին, ներառյալ հարցազրույցները: Ընտրության գործընթացը կավարտվի մինչեւ նոյեմբերի 10-ը։

«Երիտասարդ եվրոպական դեսպաններ» նախաձեռնությունն ապաքաղաքական, կամավորական, կենսունակ հաղորդակցական ցանց է, որը կապում եւ բարեկամության կամուրջներ է կառուցում Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Վրաստանի, Մոլդովայի, Ուկրաինայի եւ ԵՄ անդամ երկրների ու Միացյալ Թագավորության երիտասարդների միջեւ։ Ցանցի նպատակն է` բարձրացնել իր արեւելյան գործընկեր երկրների հետ ԵՄ համագործակցության մասին իրազեկությունը, ցուցադրել այդ համագործակցության շոշափելի արդյունքները, նպաստել տարբեր թեմաների շուրջ քաղաքական երկխոսությանը, բարձրացնել քաղաքացիական ակտիվության մակարդակը եւ միասին աշխատել հանուն ավելի լավ ապագայի:

«Երիտասարդ եվրոպական դեսպաններ» նախաձեռնությունը հիմնադրվել է 2016 թվականի հունիսին որպես «EU NEIGHBOURS east» ծրագրի մաս եւ մինչ օրս ունեցել է ավելի քան 1,700 երիտասարդ մասնակից 30-ից ավել երկրներից:



Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով

Այս կայքը կառավարվում է 2020-2024թթ. համար Եվրամիության կողմից ֆինանսավորվող Արևելյան հարևանության տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («ԵՄ արևելյան հարևաններ») կողմից: Ծրագիրը լրացնում և աջակցում է գործընկեր երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանն ու աշխատում է Եվրոպական հանձնաժողովի Հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության ու ԵՄ արտաքին գործողությունների ծառայության ղեկավարության ներքո: Ծրագիրն իրականացնում է GOPA PACE-ի գլխավորած կոնսորցիումը:


Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© European Union,