ՓՄՁ-ների ֆինանսավորման նոր հնարավորություն՝ Հայաստանում էկոլոգիապես մաքուր գործունեության անցման համար
10 Սեպտեմբերի, 2021

ՓՄՁ-ների ֆինանսավորման նոր հնարավորություն՝ Հայաստանում էկոլոգիապես մաքուր գործունեության անցման համար


Հայաստանի մասնավոր հատվածը կօգտվի կանաչ ֆինանսավորման նոր ռեսուրսներից` Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) և Եվրոպական միության ու Կանաչ կլիմայի հիմնադրամի (ԿԿՀ) համատեղ պատրաստած 8 մլն ԱՄՆ դոլարի ֆինանսական փաթեթի շնորհիվ: Նշված միջոցները կնպաստեն, որպեսզի մասնավոր հատվածն անցում կատարի ավելի կայուն, ցածր ածխածնային և կլիմայադիմակայուն գործելակերպերի:

Ֆինանսավորման փաթեթը տրամադրվում է Արմսվիսբանկին` ՎԶԵԲ-ի Կանաչ տնտեսությունների ֆինանսավորման ծրագրի (ԿՏՖԾ-GEFF) և «ԵՄ-ն՝ բիզնեսի համար»-ՎԶԵԲ վարկային գծի ներքո: Այն կաջակցի փոքր և միջին ձեռնարկությունների (ՓՄՁ) վերավարկավորմանը, որպեսզի վերջիններս ներդրումներ կատարեն կլիմայի փոփոխության մեղմման և հարմարվողականության ուղղությամբ, ինչպես նաև արդիականացնեն տեխնոլոգիաներն ու ծառայությունները ԵՄ չափանիշներին համապատասխանելու նպատակով:

Սա Հայաստանում «ԵՄ-ն՝ բիզնեսի համար»-ՎԶԵԲ վարկային գծի ներքո ստորագրվող երկրորդ ծրագիրն է: Այն օգնում է տեղական ընկերություններին բարձրացնել իրենց չափանիշները, արդիականացնել արտադրությունը, բարելավել աշխատանքային պայմանները և խթանել մրցունակությունը տեղական և միջազգային շուկաներում: Ցանկացած վարկի առնվազն 70 տոկոսը կֆինանսավորի կանաչ տեխնոլոգիաներում ներդրումները: Վարկառուների համար հասանելի են նաև խրախուսական դրամաշնորհներն ու տեխնիկական խորհրդատվությունը, որոնք ֆինանսավորվում են Եվրամիության կողմից «ԵՄ-ն՝ բիզնեսի համար» նախաձեռնության ներքո:

«ԵՄ-ն հանձնառու է աջակցելու «կանաչ» աճի, աշխատատեղերի ստեղծման և Հայաստանի տնտեսության ամրապնդման առանցքային տարր հանդիսացող ՓՄՁ հատվածին», – նշել է Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը։

Իմացիր ավելին

Մամուլի հաղորդագրություն



ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑԱԾ



Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով

Այս կայքը կառավարվում է 2020-2024թթ. համար Եվրամիության կողմից ֆինանսավորվող Արևելյան հարևանության տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («ԵՄ արևելյան հարևաններ») կողմից: Ծրագիրը լրացնում և աջակցում է գործընկեր երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանն ու աշխատում է Եվրոպական հանձնաժողովի Հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության ու ԵՄ արտաքին գործողությունների ծառայության ղեկավարության ներքո: Ծրագիրն իրականացնում է GOPA PACE-ի գլխավորած կոնսորցիումը:


Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© European Union,