Իր գործունեությունն է մեկնարկել Հայաստանում սոցիալական ձեռնարկությունների համար ազդեցության ներդրումային առաջին հիմնադրամը
16 Դեկտեմբերի, 2022

Իր գործունեությունն է մեկնարկել Հայաստանում սոցիալական ձեռնարկությունների համար ազդեցության ներդրումային առաջին հիմնադրամը


Դեկտեմբերի 14-ին տրվել Հայաստանում հանուն սոցիալական ձեռներեցության ազդեցության առաջին ներդրումային հիմնադրամի՝ «Via Fund» մեկնարկը։

Հիմնադրամը նախաձեռնվել և իրականացվում է «Համագործակցություն հանուն ազդեցության» ծրագրի շրջանակներում՝ Եվրոպական վենչուրային բարեգործական ասոցիացիայի կողմից՝ Իմփաքթ Հաբ Երևանի հետ համատեղ։

Via Fund-ի նպատակն է աջակցել սոցիալական ձեռնարկություններին՝ հասնելու իրենց առջև դրված նպատակներին և ընդարձակելու դրանց ազդեցությունը՝ ՀՀ տեղական էկոհամակարգ բերելով ազդեցության նոր մշակույթ և փորձ: Հիմնադրամի օգնությամբ հնարավոր կլինի բացահայտել, սնուցել և ներդրումային դաշտ ապահովել սոցիալական ձեռնարկություններին և ազդեցությանը միտված այլ ձեռնարկություններին՝ օգնելով նրանց իրացնել իրենց ամբողջ ներուժը։

«Սոցիալական ձեռներեցությունը սրտացավ և սոցիալական ազդեցություն ունեցող բիզնես է: Ինչ-որ առումով այն լուծում է սոցիալական խնդիրները բիզնես մոտեցումներով։ Կոչ եմ անում Սփյուռքից և Հայաստանից եկած ներդրողներին միանալ այս հիմնադրամին և նպաստել այս ոլորտի զարգացմանը։ Հայաստանն արժանի է դրան ու ունի դրա կարիքը։ Դուք կարող եք շարունակել հենվել ԵՄ-ի շարունակական աջակցության վրա»,- մեկնարկի միջոցառմանը նշել է Հայաստանում ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինը։

Իմացիր ավելին

Մամուլի հաղորդագրություն



ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑԱԾ



Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով

Այս կայքը կառավարվում է 2020-2024թթ. համար Եվրամիության կողմից ֆինանսավորվող Արևելյան հարևանության տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («ԵՄ արևելյան հարևաններ») կողմից: Ծրագիրը լրացնում և աջակցում է գործընկեր երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանն ու աշխատում է Եվրոպական հանձնաժողովի Հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության ու ԵՄ արտաքին գործողությունների ծառայության ղեկավարության ներքո: Ծրագիրն իրականացնում է GOPA PACE-ի գլխավորած կոնսորցիումը:


Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© European Union,