ՀՀ վարչապետը՝ Եվրոպական խորհրդարանին. «Մենք պետք է անսասան շարժվենք դեպի Ադրբեջանի հետ խաղաղություն»
20 Հոկտեմբերի, 2023

ՀՀ վարչապետը՝ Եվրոպական խորհրդարանին. «Մենք պետք է անսասան շարժվենք դեպի Ադրբեջանի հետ խաղաղություն»


Հոկտեմբերի 17-ին Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունեցել Ստրասբուրգում՝ Եվրոպական խորհրդարանում՝ արտահայտելով իր վճռական աջակցությունը Հայաստանում ժողովրդավարական սկզբունքներին։

Անդրադառնալով Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի վերագրավմանը՝ Փաշինյանը հայտարարել է, որ Բաքուն դա արել է՝ «ի կատարումն էթնիկ զտումների իր երկարամյա քաղաքականության»:

Նա խոսել է նաեւ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի երկարատեւ շրջափակման հետեւանքով առաջացած սարսափելի մարդասիրական իրավիճակի մասին եւ կտրականապես է արտահայտվել Բաքվի վերջին հարձակումից հետո Մոսկվայի դիրքավորման կապակցությամբ։

«Այն ժամանակ, երբ հարյուր հազար հայերը Լեռնային Ղարաբաղից փախչում էին Հայաստանի Հանրապետություն, անվտանգային ոլորտի մեր դաշնակիցները մեզ ոչ միայն չէին օգնում, այլեւ Հայաստանում իշխանափոխություն անելու, ժողովրդավարական իշխանությունը տապալելու հրապարակային կոչեր էին հնչեցնում։ Բայց Հայաստանի Հանրապետության ժողովուրդը համախմբվեց հանուն սեփական անկախության, ինքնիշխանության, ժողովրդավարության եւ մեր պետության դեմ նյութված հերթական դավադրությունը ձախողվեց»,- նշել է Փաշինյանը։

ՀՀ վարչապետը նաեւ պատրաստակամություն է հայտնել մինչեւ տարեվերջ Ադրբեջանի հետ խաղաղության եւ հարաբերությունների կարգավորման պայմանագիր կնքել: «Մենք պետք է անսասան շարժվենք դեպի խաղաղություն… Դա անելու համար անհրաժեշտ է քաղաքական կամք, եւ ես ունեմ այդ քաղաքական կամքը: Մյուս կողմից՝ միջազգային հանրությունը եւ Եվրամիությունը, մեր տարածաշրջանի երկրները մեզ պիտի աջակցեն, ամեն ինչ անեն այս հնարավորության օգտագործումը մեզ համար, Ադրբեջանի եւ Հայաստանի համար իրական դարձնելու նպատակով», – ասել է նա։

Իմացիր ավելին

Մամուլի հաղորդագրություն



Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով

Այս կայքը կառավարվում է 2020-2024թթ. համար Եվրամիության կողմից ֆինանսավորվող Արևելյան հարևանության տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («ԵՄ արևելյան հարևաններ») կողմից: Ծրագիրը լրացնում և աջակցում է գործընկեր երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանն ու աշխատում է Եվրոպական հանձնաժողովի Հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության ու ԵՄ արտաքին գործողությունների ծառայության ղեկավարության ներքո: Ծրագիրն իրականացնում է GOPA PACE-ի գլխավորած կոնսորցիումը:


Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© European Union,