Հայտնի են «Վերաիմաստավորենք մարդու իրավունքները սոցիալական նորարարությունների միջոցով» մրցույթի հաղթողները
29 Մարտի, 2023

Հայտնի են «Վերաիմաստավորենք մարդու իրավունքները սոցիալական նորարարությունների միջոցով» մրցույթի հաղթողները


Հայաստանում հաստատությունների հաշվետվողականությանն ու մարդու իրավունքների պաշտպանությանն ուղղված ԵՄ ֆինանսավորմամբ իրականացվող ծրագրի շրջանակում անցկացվող «Վերաիմաստավորենք մարդու իրավունքները սոցիալական նորարարությունների միջոցով» մրցույթի արդյունքներով տեղի ունեցավ մրցանակաբաշխություն։

Մրցույթի նպատակն էր նորարարական գաղափարների միջոցով բարձրացնել մարդու իրավունքների վերաբերյալ իրազեկությունը՝ իրականացնելով մարդու իրավունքների խթանման և պաշտպանության ոլորտում առկա խնդիրների լուծմանն ուղղված ծրագրեր։ 38 հայտերի ուսումնասիրության արդյունքներով ընտրվել են վեց թիմեր, որոնք անցել են մարդու իրավունքների, մարքեթինգի և հաղորդակցության մասնագետների հետ մենթորության փուլը։

Բոլոր մասնակիցները ստացան հավաստագրեր, իսկ մրցույթի հաղթող երեք թիմերը՝ նաև դրամական պարգևներ՝

  • 1-ին տեղ` Safe Childhood – 1.000.000 ՀՀ դրամ
  • 2-րդ տեղ՝ Kanani Podcast – 650.000 ՀՀ դրամ
  • 3-րդ տեղ՝ Դիանա Աբգար AR վիզուալիզացիա – 300.000 ՀՀ դրամ

Մրցույթը կազմակերպվել էր ԵՄ ֆինանսական աջակցությամբ և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակի կողմից՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ի, ՄԱԲՀ-ի և ԵԱՀԿ-ի հետ համատեղ իրականացվող «Հաշվետու հաստատություններ և մարդու իրավունքների պաշտպանությունը» ծրագրի շրջանակում։

Իմացիր ավելին

Մամուլի հաղորդագրություն



ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑԱԾ



Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով

Այս կայքը կառավարվում է 2020-2024թթ. համար Եվրամիության կողմից ֆինանսավորվող Արևելյան հարևանության տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («ԵՄ արևելյան հարևաններ») կողմից: Ծրագիրը լրացնում և աջակցում է գործընկեր երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանն ու աշխատում է Եվրոպական հանձնաժողովի Հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության ու ԵՄ արտաքին գործողությունների ծառայության ղեկավարության ներքո: Ծրագիրն իրականացնում է GOPA PACE-ի գլխավորած կոնսորցիումը:


Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© European Union,