Հայկական ընկերությունները նոր միջոցներ կստանան ՎԶԵԲ-ից և ԵՄ-ից
22 Սեպտեմբերի, 2022

Հայկական ընկերությունները նոր միջոցներ կստանան ՎԶԵԲ-ից և ԵՄ-ից


Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) Ակբա բանկին կտրամադրի 25 միլիոն ԱՄՆ դոլարի ֆինանսական փաթեթ՝ խթանելու միկրո, փոքր և միջին ձեռնարկությունների (ՓՄՁ-ներ) և կանանց կողմից ղեկավարվող ընկերությունների վարկավորումը ողջ Հայաստանում:

25 մլն ԱՄՆ դոլարի ֆինանսական փաթեթի մասին համաձայնագիրը ստորագրել են Ակբա բանկի գործադիր տնօրեն Հակոբ Անդրեասյանը և ՎԶԵԲ-ի նախագահ Օդիլ Ռենո-Բասոն՝ Հայաստան վերջինիս կատարած այցի ընթացքում։

Այս փաթեթից 7 մլն ԱՄՆ դոլարը Ակբա բանկը կստանա EU4Business-ՎԶԵԲ վարկային գծի շրջանակներում, որն օգնում է տեղական ընկերություններին դառնալ ավելի մրցունակ՝ բարելավելով իրենց արտադրողականությունը, ներդրումներ կատարելով կանաչ տեխնոլոգիաներում և բարձրացնելով իրենց ապրանքների և ծառայությունների որակը:

Եվս 4 միլիոն ԱՄՆ դոլար կտրամադրվի «Կանայք բիզնեսում» (WiB) ծրագրին, որը նպաստում է կանանց մասնակցությունը բիզնեսում՝ խթանելով ֆինանսների և գիտելիքների հասանելիությունը:

Մնացած 14 միլիոն ԱՄՆ դոլարը կուղղվի տեղական ՓՄՁ-ների հետագա զարգացմանը և կօգնի Ակբա բանկին ընդլայնել իր վարկային պորտֆելը:

Ֆինանսավորումը հասանելի կլինի ԱՄՆ դոլարով և/կամ ՀՀ դրամով` դրանով իսկ պաշտպանելով վարկառուներին արտարժույթի հետ կապված ռիսկերից:

Իմացիր ավելին

Մամուլի հաղորդագրություն



ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑԱԾ



Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով

Այս կայքը կառավարվում է 2020-2024թթ. համար Եվրամիության կողմից ֆինանսավորվող Արևելյան հարևանության տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («ԵՄ արևելյան հարևաններ») կողմից: Ծրագիրը լրացնում և աջակցում է գործընկեր երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանն ու աշխատում է Եվրոպական հանձնաժողովի Հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության ու ԵՄ արտաքին գործողությունների ծառայության ղեկավարության ներքո: Ծրագիրն իրականացնում է GOPA PACE-ի գլխավորած կոնսորցիումը:


Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© European Union,