«Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը» (ԹԻՀԿ) հրապարակել է «ՔՀԿ չափիչ Հայաստան-2022» զեկույցը, որն ամփոփում է Հայաստանում քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (ՔՀԿ) միջավայրի վերաբերյալ վերջին հետազոտության արդյունքները։
Ուսումնասիրությունն անցկացվել է Եվրոպական միության ֆինանսական օժանդակությամբ իրականացվող «ՔՀԿ չափիչ՝ նպաստավոր միջավայրի եւ ՔՀԿ-ների իրավազորման կողմնացույց» ծրագրի շրջանակներում։
Հետազոտությունը վեր է հանել ինչպես դրական, այնպես էլ բացասական զարգացումներ որոշումների կայացման գործընթացին մասնակցության, խոսքի ազատության, հավաքների ազատության, պետության կողմից պաշտպանության, գաղտնիության իրավունքի եւ թվային իրավունքների ոլորտներում:
Հետազոտության արդյունքների համաձայն՝ օրենսդրական բարելավումները փոքր-ինչ ավելացրել են խոսքի ազատության վարկանիշը, սակայն գործնական խնդիրները շարունակում են գոյություն ունենալ։
Զեկույցում նաեւ ասվում է, որ ատելության խոսքից, ճնշումներից եւ ՔՀԿ-ների դեմ հարձակումներից պատշաճ պաշտպանության բացակայությունը, ինչպես նաեւ գրանցման եւ հարկման հարցերում ՔՀԿ-ների եւ ձեռնարկությունների նկատմամբ անհավասար վերաբերմունքը շարունակում է մնալ խնդրահարույց: Խնդիրներ են նաեւ որոշումների կայացման գործընթացներին ՔՀԿ-ների մասնակցության արդյունավետությունը եւ ՔՀԿ-ների ֆինանսական կայունության համար խթանների բացակայությունը։
Զեկույցը հասանելի է անգլերեն եւ հայերեն լեզուներով։
Իմացիր ավելին
Այլ տեղեկատվական արշավներ:
Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով
Այս կայքը կառավարվում է 2020-2024թթ. համար Եվրամիության կողմից ֆինանսավորվող Արևելյան հարևանության տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («ԵՄ արևելյան հարևաններ») կողմից: Ծրագիրը լրացնում և աջակցում է գործընկեր երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանն ու աշխատում է Եվրոպական հանձնաժողովի Հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության ու ԵՄ արտաքին գործողությունների ծառայության ղեկավարության ներքո: Ծրագիրն իրականացնում է B&S Europe-ի գլխավորած կոնսորցիումը:
Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© European Union,