Հայաստանը կրկին միանում է «Ստեղծարար Եվրոպա» ծրագրին
1 Նոյեմբերի, 2022

Հայաստանը կրկին միանում է «Ստեղծարար Եվրոպա» ծրագրին


Հոկտեմբերի 27-ին Եվրոպական հանձնաժողովը պաշտոնապես հայտարարեց, որ Հայաստանը դարձել է Արևելյան գործընկերության երրորդ երկիրը Վրաստանից և Ուկրաինայից հետո, որը միացել է Եվրոպական միության «Ստեղծարար Եվրոպա» (Creative Europe) ծրագրի նոր փուլին։

Այսուհետ ծրագիրը կունենա տասը, այսպես կոչված, «ասոցացված երրորդ երկրներ»:

Հայաստանը միանում է «Մշակույթ» ենթածրագրին և մասամբ էլ «Ստեղծարար Եվրոպայի» միջոլորտային ուղղությանը (2021-2027թթ.):

Սա նշանակում է, որ ՀՀ ազգային ժողովի կողմից համաձայնագրի վավերացումից հետո հայ արվեստագետները, մշակույթի ոլորտի մասնագետներն ու կազմակերպությունները կկարողանան մասնակցել 2022 թվականի հայտամրցույթներին։

Հայաստանն արդեն մասնակցել է «Ստեղծարար Եվրոպա» ծրագրի նախորդ փուլին (2014-2020 թթ.): Հայտարարության մեջ ասվում է, որ 2021-2027թթ. շրջափուլին Հայաստանի շարունակական մասնակցությունը նոր հնարավորություններ կստեղծի երկրի մշակութային և ստեղծարար ոլորտներին աջակցելու հարցում. «Ծրագրի՝ 2021-2027 թվականների նորույթները կօգնեն այս ոլորտներին վերականգնվել և ակտիվացնել իրենց ջանքերը, որոնք ուղղված են դրանց ավելի ներառական, թվային և էկոլոգիապես կայուն դառնալուն»:

Իմացիր ավելին

Մամուլի հաղորդագրություն



ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑԱԾ



Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով

Այս կայքը կառավարվում է 2020-2024թթ. համար Եվրամիության կողմից ֆինանսավորվող Արևելյան հարևանության տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («ԵՄ արևելյան հարևաններ») կողմից: Ծրագիրը լրացնում և աջակցում է գործընկեր երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանն ու աշխատում է Եվրոպական հանձնաժողովի Հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության ու ԵՄ արտաքին գործողությունների ծառայության ղեկավարության ներքո: Ծրագիրն իրականացնում է GOPA PACE-ի գլխավորած կոնսորցիումը:


Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© European Union,