Հայաստանը 2024 թվականին կհյուրընկալի ՎԶԵԲ-ի գլխավոր միջոցառումը
29 Մայիսի, 2023

Հայաստանը 2024 թվականին կհյուրընկալի ՎԶԵԲ-ի գլխավոր միջոցառումը


Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) եւ Հայաստանի կառավարությունը ստորագրել են փոխըմբռնման հուշագիր 2024 թվականի մայիսի 14-ից 16-ը ՎԶԵԲ-ի 2024 թվականի հավաքը Երեւանում անցկացնելու մասին։

Երեւանում կայանալիք միջոցառումը կլինի ՎԶԵԲ-ի 33-րդ հավաքը։ Ամենամյա հավաքը ամենակարեւոր միջոցառումն է Բանկի օրացույցում։ Կենտրոնական միջոցառումը Բանկի բարձրագույն մարմնի՝ կառավարման խորհրդի նիստն է, որը կգնահատի Բանկի աշխատանքը եւ կսահմանի ապագա ռազմավարական ուղղությունները:

Հավաքի ընթացքում նախատեսված է նաեւ բիզնես ֆորում, որին կմասնակցեն գործարար համայնքի ներկայացուցիչներ, ներդրողներ, պետական պաշտոնյաներ, լրատվամիջոցներ․ նրանք կմասնակցեն պանելային քննարկումների։ Բացի այդ, ամենամյա ժողովը ներառում է քաղաքացիական հասարակության համար նախատեսված ծրագիր, դոնորների հանդիպում եւ այլ օժանդակ միջոցառումներ:

Ակնկալվում է, որ 2024 թվականին հավաքը Հայաստան կբերի մինչեւ 2 000 մասնակից։

ՎԶԵԲ-ը Հայաստանում առաջատար ինստիտուցիոնալ ներդրողներից է: Բանկն այստեղ շուրջ 2 միլիարդ եվրո է ներդրել 206 ծրագրում՝ աջակցելով մասնավոր հատվածի զարգացմանը եւ էներգետիկայի, ենթակառուցվածքների, հեռահաղորդակցության ու ֆինանսական ոլորտներին:

Իմացիր ավելին

Մամուլի հաղորդագրություն



ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑԱԾ



Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով

Այս կայքը կառավարվում է 2020-2024թթ. համար Եվրամիության կողմից ֆինանսավորվող Արևելյան հարևանության տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («ԵՄ արևելյան հարևաններ») կողմից: Ծրագիրը լրացնում և աջակցում է գործընկեր երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանն ու աշխատում է Եվրոպական հանձնաժողովի Հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության ու ԵՄ արտաքին գործողությունների ծառայության ղեկավարության ներքո: Ծրագիրն իրականացնում է GOPA PACE-ի գլխավորած կոնսորցիումը:


Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© European Union,