Փետրվարի 21-ին Հայաստանում պաշտոնապես մեկնարկել է Artbox Entrepreneur աքսելերատոր ծրագիրը, որին մասնակցելու համար ընտրվել են 24 արվեստեգտներ։
Ընտրված արվեստագետները կարիերայի խթանման 8-շաբաթյա ծրագրի շրջանակում կհանդիպեն ակնառու մենթորների՝ զարգացնելու իրենց ստեղծարար կարիերան։
«Մշակույթը, ստեղծարարությունը և ձեռնարկատիրությունը բարգավաճող հասարակության փոխկապակցված և կարևոր բաղադրիչներն են, հասարակության, որը խթանում է նորարարությունը, տնտեսական աճը և սոցիալական առաջխաղացումը։ ԵՄ-ը բոլոր ստեղծարարներին մաղթում է հաջողություն և ոգեշնչում իրենց նոր ձեռնարկներում», – ասված է Հայաստանում ԵՄ պատվիրակության ֆեյսբուքյան էջում։
Artbox-ը ստեղծվել է Creative Armenia-ի կողմից և իրականացվում է Հայաստանում Եվրոպական միության ֆինանսավորմամբ և ՀԲԸՄ Հայաստանի հետ համագործակցությամբ «Կատապուլտ» ստեղծարար ակսելերացիոն ծրագրի շրջանակներում:
Իմացիր ավելին
Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով
Այս կայքը կառավարվում է 2020-2024թթ. համար Եվրամիության կողմից ֆինանսավորվող Արևելյան հարևանության տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («ԵՄ արևելյան հարևաններ») կողմից: Ծրագիրը լրացնում և աջակցում է գործընկեր երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանն ու աշխատում է Եվրոպական հանձնաժողովի Հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության ու ԵՄ արտաքին գործողությունների ծառայության ղեկավարության ներքո: Ծրագիրն իրականացնում է B&S Europe-ի գլխավորած կոնսորցիումը:
Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© European Union,