Հայաստանում ԵՄ պատվիրակությունը մեկնարկել է 2024 թվականի Եվրոպայի օրվան նվիրված տոնակատարությունները
14 Մայիսի, 2024

Հայաստանում ԵՄ պատվիրակությունը մեկնարկել է 2024 թվականի Եվրոպայի օրվան նվիրված տոնակատարությունները


Մայիսի 10-ին Երեւանի «Առնո Բաբաջանյան» համերգասրահում Հայաստանում ԵՄ ֆինանսական աջակցությամբ իրականացված ծրագրերի ազդեցության ցուցադրությանը նվիրված «Եվրոպան մենք ենք» խորագիրը կրող լուսանկարչական ցուցահանդեսի բացման արարողությամբ՝ Հայաստանում ԵՄ պատվիրակությունը մեկնարկեց «Եվրոպայի օր 2024» տոնակատարությունները։

Այս տարի Եվրոպայի օրվա տոնակատարություններն անցկացվում են «ԵՄ-ն Հայաստանի կողքին է։ Ուժեղ ենք միասին» խորագրի ներքո։ Միջոցառումներն անցկացվելու են մայրաքաղաք Երեւանում եւ Լոռու ու Սյունիքի մարզերում։

Մայիսի 17-ին Լոռիում՝ «ՔՈԱՖ ՍՄԱՐԹ» կենտրոնում, երիտասարդ եվրոպական դեսպանները հանդես կգան մեդիագրագիտության դասընթացով, տեղի կունենա ԵՄ աջակցությամբ իրականացված ծրագրերի ազդեցությանն առնչվող պանելային քննարկում։ Օրվա ընթացքում տեղի կունենա տոնավաճառ, որտեղ լայն լսարանին կներկայացվեն տեղական ծրագրեր եւ արտադրատեսակներ։ Օրը կեզրափակվի Շառլ Ազնավուրի 100-ամյակին նվիրված համերգային ծրագրով։ Ելույթ կունենան Հայկ Պետրոսյանը, Վահագն Հայրապետյանը եւ այլ հայտնի երաժիշտներ։ Իրենց կատարումներով հանդես կգան նաեւ «Լավ Էլի» հայկական ալտերնատիվ ռոք խումբը եւ Արամ MP3-ին։

Մայիսի 23-ին «Թիմ Եվրոպա» նախաձեռնության շրջանակում Գորիսի «Impact Hub Syunik»-ում կանցկացվի Եվրոպայի օրվան նվիրված տեղեկատվական ցուցահանդես։ Տեղացի արտադրողների մասնակցությամբ ցուցահանդեսի մուտքը բաց է հանրության համար։

Մայիսի 29-ին տեղի կունենա Եվրոպական ֆիլմերի փառատոնի բացման արարողությունը։ Փառատոնի շրջանակում հայաստանյան հանդիսատեսը հնարավորություն կունենա դիտել 23 ֆիլմ։ Փառատոնը կտեւի մինչեւ հունիսի 7-ը։

Հունիսի 5-ին, Երեւանի Պատանի հանդիսատեսի թատրոնում տեղի կունենա «Spectacle» խորագրով բելգիական ներկայացումը։

Բոլոր հանրային միջոցառումների մուտքն ազատ է։

Իմացիր ավելին

Մամուլի հաղորդագրություն

Եվրոպայի օրվա ծրագիր



ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑԱԾ



Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով

Այս կայքը կառավարվում է 2020-2024թթ. համար Եվրամիության կողմից ֆինանսավորվող Արևելյան հարևանության տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («ԵՄ արևելյան հարևաններ») կողմից: Ծրագիրը լրացնում և աջակցում է գործընկեր երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանն ու աշխատում է Եվրոպական հանձնաժողովի Հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության ու ԵՄ արտաքին գործողությունների ծառայության ղեկավարության ներքո: Ծրագիրն իրականացնում է GOPA PACE-ի գլխավորած կոնսորցիումը:


Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© European Union,