Հայաստան. Երևանում ավարտվել է ԵՄ ֆինանսավորմամբ մանկապարտեզների վերանորոգման ծրագիրը
21 Հուլիսի, 2022

Հայաստան. Երևանում ավարտվել է ԵՄ ֆինանսավորմամբ մանկապարտեզների վերանորոգման ծրագիրը


Հուլիսի 19-ին Եվրոպական ներդրումային բանկը (ԵՆԲ) և Երևանի քաղաքապետարանը հայտարարել են ՀՀ մայրաքաղաքի 49 մանկապարտեզում սեյսմիկ անվտանգության և էներգաարդյունավետության բարձրացման աշխատանքների ավարտի մասին։

Մանկապարտեզների արդիականացման աշխատանքները ներառում էին պատերի ջերմամեկուսացում, շենքերի պատուհանների և դռների փոխարինում նորերով, ինչպես նաև ջեռուցման, հովացման և օդափոխության համակարգերի բարելավում, ինչը նվազեցրեց էլեկտրաէներգիայի վատնման ծավալները և բարելավեց անձնակազմի և երեխաների հարմարավետությունն ու անվտանգությունը: Բարելավվել է նաև մանկապարտեզների սեյսմակայունությունը։ Մանկապարտեզները հարմարեցվել են նաև սահմանափակ շարժունակություն ունեցող անձանց կարիքներին՝ բարելավելով հաշմանդամություն ունեցող երեխաների և անձնակազմի սոցիալական ինտեգրումը։

Աշխատանքներն իրականացվել են Երևանի էներգաարդյունավետության ծրագրի շրջանակում, որի ֆինանսավորումը հնարավոր է դարձել ԵՆԲ-ի և «Արևելյան Եվրոպայի էներգաարդյունավետության և շրջակա միջավայրի գործընկերություն» (E5P) բազմադոնորային հիմնադրամի 15 միլիոն եվրոյի ներդրման շնորհիվ։ Ծրագրի նպատակն է բարելավել ՀՀ մայրաքաղաքի շուրջ 60 մանկապարտեզների էներգաարդյունավետությունը, սեյսմակայունությունը և սանիտարական պայմանները:

Իմացիր ավելին

Մամուլի հաղորդագրություն



ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑԱԾ



Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով

Այս կայքը կառավարվում է 2020-2024թթ. համար Եվրամիության կողմից ֆինանսավորվող Արևելյան հարևանության տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («ԵՄ արևելյան հարևաններ») կողմից: Ծրագիրը լրացնում և աջակցում է գործընկեր երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանն ու աշխատում է Եվրոպական հանձնաժողովի Հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության ու ԵՄ արտաքին գործողությունների ծառայության ղեկավարության ներքո: Ծրագիրն իրականացնում է GOPA PACE-ի գլխավորած կոնսորցիումը:


Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© European Union,