Հայաստան/Ադրբեջան. ԵՄ-ը հորդորում է անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները շփման գծի ողջ երկայնքով
9 Օգոստոսի, 2022

Հայաստան/Ադրբեջան. ԵՄ-ը հորդորում է անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները շփման գծի ողջ երկայնքով


Եվրոպական միությունը հորդորում է անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները, որոնք սկսվել են ադրբեջանական և հայկական ուժերի միջև Լաչինի միջանցքի շուրջ և շփման գծի այլ հատվածներում։ «Ցավոք, այս բախումներն արդեն հանգեցրել են զոհերի և վիրավորների»,- ասված է օգոստոսի 3-ին տարածված հաղորդագրության մեջ։

Հայտարարությունում նաև ասված է, որ էապես կարևոր է թուլացնել լարվածությունը, պահպանել հրադադարի ռեժիմը և վերադառնալ բանակցային սեղանի շուրջ՝ հասնելու բանակցված լուծումների:

«Եվրոպական միությունը հավատարիմ է իր հանձնառությանը՝ օգնելու հաղթահարել լարվածությունը և շարունակելու ներգրավվածությունն՝ ուղղված Հարավային Կովկասի տարածաշրջանում հարատև խաղաղության և կայունության հաստատմանը»,- եզրափակված է հայտարարության մեջ։

Իմացիր ավելին

Մամուլի հաղորդագրություն



Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով

Այս կայքը կառավարվում է 2020-2024թթ. համար Եվրամիության կողմից ֆինանսավորվող Արևելյան հարևանության տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («ԵՄ արևելյան հարևաններ») կողմից: Ծրագիրը լրացնում և աջակցում է գործընկեր երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանն ու աշխատում է Եվրոպական հանձնաժողովի Հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության ու ԵՄ արտաքին գործողությունների ծառայության ղեկավարության ներքո: Ծրագիրն իրականացնում է GOPA PACE-ի գլխավորած կոնսորցիումը:


Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© European Union,