Հարավային Կովկասի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչը բարձր մակարդակի խորհրդակցություններ է անցկացրել Երևանում
18 Հուլիսի, 2022

Հարավային Կովկասի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչը բարձր մակարդակի խորհրդակցություններ է անցկացրել Երևանում


Հուլիսի 13-ին և 14-ին Հարավային Կովկասի ու Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը բարձր մակարդակի մի շարք խորհրդակցություններ է անցկացրել Հայաստանում։

Մասնավորապես, Երևանում նա հանդիպել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ։

Հանդիպումների կիզակետում էին մի շարք առանցքային հարցեր, մասնավորապես՝ հաշտեցման ջանքերը, հումանիտար, տնտեսական և սահմանային հիմնահարցերը, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև ապագայում հնարավոր խաղաղության համաձայնագիրը, որոնք «բրյուսելյան ձևաչափի» շրջանակում քննարկվել էին Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների ու Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջև։

Հուլիսի 15-ին Տոյվո Կլաարը նույնատիպ խորհրդակցություններ է անցկացրել Բաքվում։

Իմացիր ավելին

Մամուլի հաղորդագրություն



ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑԱԾ



Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով

Այս կայքը կառավարվում է 2020-2024թթ. համար Եվրամիության կողմից ֆինանսավորվող Արևելյան հարևանության տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («ԵՄ արևելյան հարևաններ») կողմից: Ծրագիրը լրացնում և աջակցում է գործընկեր երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանն ու աշխատում է Եվրոպական հանձնաժողովի Հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության ու ԵՄ արտաքին գործողությունների ծառայության ղեկավարության ներքո: Ծրագիրն իրականացնում է GOPA PACE-ի գլխավորած կոնսորցիումը:


Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© European Union,