Global Gateway. մինչև 300 միլիարդ եվրո` ամբողջ աշխարհում կայուն կապերի խթանման ԵՄ ռազմավարության համար
2 Դեկտեմբերի, 2021

Global Gateway. մինչև 300 միլիարդ եվրո` ամբողջ աշխարհում կայուն կապերի խթանման ԵՄ ռազմավարության համար


Այսօր Եվրոպական հանձնաժողովը գործարկում է «Global Gateway» (Գլոբալ դարպասներ) եվրոպական նոր ռազմավարությունը՝ խթանելու խելացի, մաքուր և անվտանգ կապերը թվայնացման, էներգետիկայի ու տրանսպորտի ոլորտներում և ամրապնդելու առողջապահական, կրթական ու հետազոտական համակարգերն ամբողջ աշխարհում:

«Global Gateway»-ը նպատակ ունի 2021-ից 2027 թվականների ընթացքում մոբիլիզացնել մինչև 300 միլիարդ եվրոյի ներդրումներ՝ նպաստելու կայուն համաշխարհային վերականգնմանը՝ հաշվի առնելով ԵՄ գործընկերների կարիքները և ԵՄ-ի սեփական շահերը:

Օգտագործելով «Թիմ Եվրոպա» մոտեցումը՝ «Global Gateway»-ը կմիավորի ԵՄ-ի և նրա անդամ պետությունների ջանքերը՝ իրենց ֆինանսական և զարգացման հաստատություններով հանդերձ, ներառյալ Եվրոպական ներդրումային բանկը (ԵՆԲ) և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ), և կմոբիլիզացնի մասնավոր հատվածին՝ փոխակերպիչ ազդեցությամբ ներդրումներ ներգրավելու համար: Ամբողջ աշխարհում ԵՄ պատվիրակությունները առանցքային դեր կխաղան գործընկեր երկրներում «Global Gateway»-ի ծրագրերի բացահայտման և համակարգման գործում:

«ԵՄ-ի համար գլոբալ միակցումը սկսվում է իր հարևանությունից: Արևմտյան Բալկանների, Արևելյան և Հարավային հարևանների համար մեր կողմից վերջերս նախաձեռնված տնտեսական և ներդրումային պլանները բոլորը կառուցված են միակցման շուրջ։ Մեր գործընկերների հետ սերտ համագործակցության արդյունքում մշակված այս պլանները կսկսեն իրականացնել «Global Gateway» ռազմավարությունը մեր հարևան տարածաշրջաններում, որոնք դեռևս գտնվում են սույն հանձնաժողովի մանդատի ներքո», – ասել է Հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատար Օլիվեր Վարհեին:

Իմացիր ավելին

Մամուլի հաղորդագրություն



Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով

Այս կայքը կառավարվում է 2020-2024թթ. համար Եվրամիության կողմից ֆինանսավորվող Արևելյան հարևանության տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («ԵՄ արևելյան հարևաններ») կողմից: Ծրագիրը լրացնում և աջակցում է գործընկեր երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանն ու աշխատում է Եվրոպական հանձնաժողովի Հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության ու ԵՄ արտաքին գործողությունների ծառայության ղեկավարության ներքո: Ծրագիրն իրականացնում է GOPA PACE-ի գլխավորած կոնսորցիումը:


Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© European Union,