Եվրոպական միությունը Հայաստանում մեկնարկում է մեդիայի որակի եւ դիմակայունության բարելավմանն ուղղված նախաձեռնություն
7 Հունիսի, 2024

Եվրոպական միությունը Հայաստանում մեկնարկում է մեդիայի որակի եւ դիմակայունության բարելավմանն ուղղված նախաձեռնություն


Հունիսի 4-ին պաշտոնապես մեկնարկել է ԵՄ ֆինանսական աջակցությամբ իրականացվող «Մեդիայի որակի եւ դիմակայունության նախաձեռնություն» ծրագիրը։

Առաջիկա երեք տարիների ընթացքում ծրագիրը՝ ուսուցման, դրամաշնորհներով ֆինանսավորվող բովանդակության արտադրության, ինչպես նաեւ ինքնակարգավորման, շահերի պաշտպանության եւ մեդիագրագիտության առաջխաղացման միջոցով կնպաստի անկախ լրատվամիջոցների համար բարենպաստ միջավայրի խթանմանը։

«Մամուլի ազատությունը ժողովրդավարության անկյունաքարն է։ Մեդիան պատասխանատու է հանրությանը ճշգրիտ եւ օբյեկտիվ տեղեկատվությամբ ապահովելու համար՝ վստահ լինելով, որ քաղաքացիները լավ տեղեկացված են եւ ունակ են մասնակցել քաղաքացիական կյանքին։ Բացի այդ, մեդիան ունի հսկող դեր՝ որոշում կայացնողներին հաշվետու պահելու եւ կառավարության եւ այլ գերատեսչությունների շրջանում թափանցիկության զորեղացման համար։ Անենք այնպես, որ օբյեկտիվ եւ ճշմարիտ տեղեկությունը հասանելի լինի բոլորին»,- ծրագրի մեկնարկի միջոցառման ժամանակ ասել է Հայաստանում ԵՄ պատվիրակության Համագործակցության բաժնի ղեկավար Ֆրանկ Հեսսը։

Ծրագիրն իրականացվում է Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի, Երեւանի մամուլի ակումբի, Բազմակողմանի տեղեկատվության ինստիտուտի եւ Միջազգաին մեդիա աջակցության համագործակցությամբ։

Իմացիր ավելին

Մամուլի հաղորդագրություն

«Լրագրությունը՝ շրջադարձային կետում. ինչպես են լրատվամիջոցները կողմնորոշվում ճգնաժամային ժամանակներում՝ հասարակության կարիքները սպասարկելու համար»



ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑԱԾ



Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով

Այս կայքը կառավարվում է 2020-2024թթ. համար Եվրամիության կողմից ֆինանսավորվող Արևելյան հարևանության տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («ԵՄ արևելյան հարևաններ») կողմից: Ծրագիրը լրացնում և աջակցում է գործընկեր երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանն ու աշխատում է Եվրոպական հանձնաժողովի Հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության ու ԵՄ արտաքին գործողությունների ծառայության ղեկավարության ներքո: Ծրագիրն իրականացնում է GOPA PACE-ի գլխավորած կոնսորցիումը:


Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© European Union,