Եվրոպական միությունը և Հայաստանը անցկացրել են մարդու իրավունքների շուրջ երկխոսության հերթական ամենամյա նիստը
9 Նոյեմբերի, 2022

Եվրոպական միությունը և Հայաստանը անցկացրել են մարդու իրավունքների շուրջ երկխոսության հերթական ամենամյա նիստը


Նոյեմբերի 7-ին Բրյուսելում տեղի ունեցավ ԵՄ – ՀՀ Մարդու իրավունքների շուրջ երկխոսության 12-րդ նիստը:

Այս տարվա երկխոսության առանցքը ներառում էր թեմաների լայն շրջանակ, որոնք առնչվում են բոլոր քաղաքացիների, այդ թվում՝ խոցելի իրավիճակում հայտնված անձանց իրավունքների ու հիմնարար ազատությունների պաշտպանությանը և ցանկացած հիմքով խտրականության դրսևորումների դեմ պայքարին։ Երկխոսության շրջանակը, ի թիվս այլ թեմաների, ներառում էր գենդերային հավասարությանը, ընտանեկան բռնության դեմ պայքարին, երեխայի իրավունքներին, աշխատանքային իրավունքներին, կալանավայրերի պայմանների բարելավմանը, ինչպես նաև խոսքի և տեղեկատվության ազատությանը և նաև ատելության խոսքի և ապատեղեկատվության վերացմանն առնչվող հարցեր։

ԵՄ-ը շնորհավորեց Հայաստանին 2021 թվականի մարտին տեղի ունեցած Մարդու իրավունքների շուրջ երկխոսության վերջին նիստից ի վեր մարդու իրավունքների պաշտապնության ոլորտում դրական զարգացումների առթիվ։ Դրանք վերաբերում են, օրինակ՝ հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշպանության մասին նոր օրենքին և մեդիա միջավայրի բարելավմանը։ Ընդգծվեց, որ այդ առաջընթացն արձանագրվել է ի հեճուկս Քովիդ-19 համավարակով պայմանավորված բարդ մարտահրավերներին և լարված անվտանգության իրավիճակին։  Միաժամանակ մասնակիցները համակարծիք էին, որ մարդու իրավունքների իրավիճակը Հայաստանում կարող է է՛լ ավելի բարելավվել։

ԵՄ-ը հանձնառություն ստանձնեց շարունակել Հայաստանին տրամադրել մարդու իրավունքների առանցքային ոլորտների ուղղությամբ, մասնավորապես՝ ՀԸԳՀ-ի մարդու իրավունքներին առնչվող դրույթների իրագործման նպատակով ֆինանսական և տեխնիկական աջակցությունը:

Հայաստանը ԵՄ պատվիրակությանը տեղեկացրեց նաև Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա Ադրբեջանի կողմից սեպտեմբերին տեղի ունեցած հարձակումների և ազդակիր տարածքներում բնակվող անձանց մարդու իրավունքների առնչությամբ ստեղծված ծանր հետևանքների մասին։

Իմացիր ավելին

Մամուլի հաղորդագրություն



ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑԱԾ



Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով

Այս կայքը կառավարվում է 2020-2024թթ. համար Եվրամիության կողմից ֆինանսավորվող Արևելյան հարևանության տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («ԵՄ արևելյան հարևաններ») կողմից: Ծրագիրը լրացնում և աջակցում է գործընկեր երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանն ու աշխատում է Եվրոպական հանձնաժողովի Հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության ու ԵՄ արտաքին գործողությունների ծառայության ղեկավարության ներքո: Ծրագիրն իրականացնում է GOPA PACE-ի գլխավորած կոնսորցիումը:


Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© European Union,