Եվրոպական միությունն այսօր կոչ է արել «անհապաղ դադարեցնել ռազմական բախումները, իսկ Ադրբեջանին՝ դադարեցնել ներկա ռազմական գործողությունները» Լեռնային Ղարաբաղում։
ԵՄ բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի հայտարարությամբ Եվրոպական միությունը դատապարտել է շփման գծի երկայնքով եւ Ղարաբաղի մյուս վայրերում տեղի ունեցող ռազմական էսկալացիան։
«Այս ռազմական էսկալացիան պետք չէ որպես պատրվակ օգտագործել՝ ստիպելու տեղի բնակչությանը զանգվածային ելք իրականացնել»,- հայտարարել է Բորելը։
Հարավային Կովկասի եւ Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ ներկայացուցիչ Տոյվո Կլաարն էլ X-ի (նախկին Twitter-ի) իր միկրոբլոգում գրել է. «Անմիջապես հրադադար հաստատելու հրատապ անհրաժեշտություն կա՝ Բաքվի եւ Ղարաբաղի հայերի միջեւ իրական երկխոսության հնարավորություն ընձեռելու համար, որպես խաղաղ գոյակցության հասնելու միակ ճանապարհ»։ Նա նաեւ ափսոսանք է հայտնել «ականների պայթյուններից ադրբեջանցի զոհերի վերաբերյալ ողբերգական տեղեկությունների» առիթով։
Այսօր ավելի վաղ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել էր, որ «հակաահաբեկչական» գործողություններ է սկսել Հայաստանի վերահսկողության տակ գտնվող Լեռնային Ղարաբաղի տարածքում։
Նախորդ օրըջ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը ողջունել էր Լաչինի միջանցքով եւ Աղդամի ճանապարհով Ղարաբաղի հայերին մարդասիրական մատակարարումների մեկնարկը։
«Այժմ այն պետք է կարգավորվի: Կարեւոր է նաեւ, որ Բաքվի եւ Ղարաբաղի հայերի միջեւ բանակցություններ սկսվեն իրենց իրավունքների եւ անվտանգության վերաբերյալ, որոնց ԵՄ-ն պատրաստ է աջակցելու», – գրել է նա X-ում։
Իմացիր ավելին
Այլ տեղեկատվական արշավներ:
Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով
Այս կայքը կառավարվում է 2020-2024թթ. համար Եվրամիության կողմից ֆինանսավորվող Արևելյան հարևանության տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («ԵՄ արևելյան հարևաններ») կողմից: Ծրագիրը լրացնում և աջակցում է գործընկեր երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանն ու աշխատում է Եվրոպական հանձնաժողովի Հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության ու ԵՄ արտաքին գործողությունների ծառայության ղեկավարության ներքո: Ծրագիրն իրականացնում է B&S Europe-ի գլխավորած կոնսորցիումը:
Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© European Union,