Եվրոպական միությունն ափսոսանք է հայտնում հայ-ադրբեջանական սահմանում զինված բախումների կապակցությամբ, որոնց հետևանքով Տեղ գյուղի հատվածում եղել են զոհեր, վիրավորներ հայ և ադրբեջանցի զինծառայողների շրջանում։
«Այս միջադեպը ևս մեկ անգամ ընդգծում է, որ սահմանազատված սահմանագծի բացակայության պայմաններում պետք է հարգել 1991 թվականի գիծը, կողմերի ուժերը [պետք է] հետ քաշվեն այդ գծից անվտանգ հեռավորության վրա՝ կանխելու նման միջադեպերը»,- ասվում է ԵՄ արտաքին գործողությունների եվրոպական ծառայության խոսնակ Նաբիլա Մասրալիի հայտարարության մեջ։
Եվրամիությունը նաև կոչ է անում հարգել նախկինում ստանձնած, այդ թվում՝ 2022 թվականի հոկտեմբերին Պրահայում ձեռք բերված՝ 1991 թվականի Ալմաթիի հռչակագրի համաձայն տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման վերաբերյալ պարտավորությունները: Եվրոպական միությունը նաև հորդորում է ակտիվացնել սահմանների սահմանազատման շուրջ բանակցությունները և շարունակում է պատրաստակամություն ցուցաբերել աջակցելու այս գործընթացին։
«Մենք վերստին հնչեցնում ենք զսպվածության և բոլոր վեճերը խաղաղ ճանապարհով լուծելու մեր կոչը։ ԵՄ-ը շարունակում է աջակցել այդ ջանքերին, այդ թվում՝ ամենաբարձր մակարդակով, ինչպես նաև Հայաստանում ԵՄ առաքելության ներկայության միջոցով», – նշել է Մասրալին։
Իմացիր ավելին
Այլ տեղեկատվական արշավներ:
Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով
Այս կայքը կառավարվում է 2020-2024թթ. համար Եվրամիության կողմից ֆինանսավորվող Արևելյան հարևանության տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («ԵՄ արևելյան հարևաններ») կողմից: Ծրագիրը լրացնում և աջակցում է գործընկեր երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանն ու աշխատում է Եվրոպական հանձնաժողովի Հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության ու ԵՄ արտաքին գործողությունների ծառայության ղեկավարության ներքո: Ծրագիրն իրականացնում է B&S Europe-ի գլխավորած կոնսորցիումը:
Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© European Union,