Եվրոպական հանձնաժողովը եւ Եվրոպական ներդրումային բանկը (ԵՆԲ) հայտարարել են գործընկեր երկրների համար Եվրոպայի ներդրումային ռազմավարության՝ Global Gateway-ի շրջանակներում 18 միլիարդ եվրոյի ֆինանսավորման հատկացման մասին։
Այս ֆինանսավորումը կխթանի ԵՄ գործընկեր երկրներում ներդրումները Global Gateway-ի առաջնահերթ ոլորտներում՝ կլիմայի փոփոխության դեմ պայքար, մաքուր էներգիա եւ կապակցելիությունը: Մասնավորապես, այս նախագծերն ուղղված են կլիմայի փոփոխության դեմ պայքարի ֆինանսավորման համաշխարհային խզվածքի հաղթահարմանը։
Նյու Յորքում կայացած Global Citizen NOW գագաթնաժողովում ունեցած ելույթում Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենն ասել է. «Global Gateway-ը ներդրումներ է կատարում այն նախագծերում, որոնց կարիքն ունեն մեր գործընկերները՝ բնական ռիսկերի կանխարգելումից մինչեւ մաքուր տրանսպորտային եւ էներգետիկ ենթակառուցվածքներ: Այս 18 միլիարդ եվրոյի ֆինանսավորումը թույլ կտա արագորեն գործարկել ավելի շատ նման նախագծեր: Global Gateway-ը կօգնի հարմարվել կլիմայի փոփոխությանը ողջ աշխարհում՝ բարելավելով մարդկանց կյանքը եւ ավելի դիմակայուն դարձնելով մեր գործընկերներին»:
Global Gateway-ը նպատակ ունի 2021-ից 2027 թվականների ընթացքում մոբիլիզացնել 300 միլիարդ եվրո ներդրումներ՝ դրամաշնորհների, արտոնյալ վարկերի եւ երաշխավորությունների տեսքով՝ մասնավոր հատվածի ներդրումները ռիսկից զերծ պահելու համար:
Իմացիր ավելին
Այլ տեղեկատվական արշավներ:
Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով
Այս կայքը կառավարվում է 2020-2024թթ. համար Եվրամիության կողմից ֆինանսավորվող Արևելյան հարևանության տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («ԵՄ արևելյան հարևաններ») կողմից: Ծրագիրը լրացնում և աջակցում է գործընկեր երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանն ու աշխատում է Եվրոպական հանձնաժողովի Հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության ու ԵՄ արտաքին գործողությունների ծառայության ղեկավարության ներքո: Ծրագիրն իրականացնում է B&S Europe-ի գլխավորած կոնսորցիումը:
Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© European Union,