Եվրամիությունը՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասին. «Կարեւոր է չկորցնել թափը եւ համաձայնեցնել առաջ ընթանալու կոնկրետ քայլերը»
14 Նոյեմբերի, 2022

Եվրամիությունը՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասին. «Կարեւոր է չկորցնել թափը եւ համաձայնեցնել առաջ ընթանալու կոնկրետ քայլերը»


Այս շաբաթ լրացավ Լեռնային Ղարաբաղում 44-օրյա պատերազմի երկրորդ տարելիցը, ինչի կապակցությամբ Եվրամիությունը հարգանքի տուրք է տալիս հակամարտության վերջին 30 տարիների բոլոր զոհերի հիշատակին:

«Լիովին գիտակցելով դժվարին ժառանգությունը՝ Եվրամիությունը կողմերին կոչ է անում շրջել թշնամության էջը և շարունակել հաշտեցման ջանքերը՝ կանխելու մարդկային հետագա անհարկի կորուստները և վնասները»,- ասված է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության հարցերով խոսնակ Պետեր Ստանոյի հայտարարության մեջ։

ԵՄ-ն ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարության՝ առկա տարաձայնությունները հաղթահարելուն և տարածաշրջանում կայուն եւ երկարատև խաղաղության հասնելուն ուղղված բազմաթիվ քայլերը ու բարձր է գնահատում նրանց շարունակական ներգրավվածությունը տարբեր մակարդակներում եւ ձևաչափերով անցկացվող բանակցություններին:

«Թեև այս բանակցություններն ակնհայտորեն բարդ են եւ ժամանակ կպահանջեն, կարեւոր է չկորցնել թափը, համաձայնեցնել առաջ ընթանալու կոնկրետ քայլերը եւ ապահովել անվտանգ, ապահով ու բարեկեցիկ միջավայր՝ ի շահ տարածաշրջանի ողջ բնակչության»,- ասված է հայտարարության մեջ։

ԵՄ-ն կրկնում է իր կոչը կողմերին՝ «մեղմելու իրենց հռետորաբանությունը եւ խուսափելու լարվածության ցանկացած անհարկի սրումից, ներառյալ միմյանց հասցեին սպառնալիքներ կամ մեղադրանքները, ինչպես նաեւ ռազմական սադրանքներից ու գործողություններից»։

Իմացիր ավելին

Մամուլի հաղորդագրություն



ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑԱԾ



Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով

Այս կայքը կառավարվում է 2020-2024թթ. համար Եվրամիության կողմից ֆինանսավորվող Արևելյան հարևանության տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («ԵՄ արևելյան հարևաններ») կողմից: Ծրագիրը լրացնում և աջակցում է գործընկեր երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանն ու աշխատում է Եվրոպական հանձնաժողովի Հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության ու ԵՄ արտաքին գործողությունների ծառայության ղեկավարության ներքո: Ծրագիրն իրականացնում է GOPA PACE-ի գլխավորած կոնսորցիումը:


Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© European Union,