«EU4Youth» ծրագիրը մեկնարկում է ինը նախագիծ՝ ուղղված Արեւելյան գործընկերությունում երիտասարդների զբաղվածության եւ ձեռներեցության աճին

Հուլիսի 4-ից 6-ը EU4Youth-ի ծրագրի հայտարարած դրամաշնորհային մրցույթի շրջանակներում ընտրված ինը նախագծերի ներկայացացուցիչներ կհանդիպեն Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիիում՝ դրանց իրականացման մեկնարկը տալու նպատակով։

Եվրոպական միության համաֆինանսավորմամբ իրականացվող «EU4Youth» ծրագրի կողմից նախաձեռնված դրամաշնորհային սխեման նպատակ ունի աջակցել երիտասարդների կարիերայի զարգացմանն ու զբաղվածությանը Արեւելյան գործընկերության (ԱլԳ) վեց երկրներում՝ Հայաստանում, Ադրբեջանում, Բելառուսում, Վրաստանում, Մոլդովայում եւ Ուկրաինայում:

Ինը նախագծերին հատկացված ընդհանուր դրամաշնորհային բյուջեն կազմում է 6 միլիոն եվրո, որը կուղղվի երիտասարդների հզորացմանն ուղղված միջոցառումների ֆինանսավորմանը՝ հատուկ ուշադրություն դարձնելով հատկապես անապահով երիտասարդներին։

Ծրագիրն առաջարկում է միջոցառումների լայն շրջանակ, որոնք երիտասարդներին կօգնեն ձեռք բերել անհրաժեշտ հմտություններ եւ օգտվել նոր հնարավորություններից: Այդ միջոցառումները ներառում են մենթորական եւ վերապատրաստման ծրագրեր, ստաժավորման հնարավորություններ, կենտրոնների եւ երիտասարդական տոնավաճառների ստեղծում, նորարարական գործիքների մշակում եւ այլն:

Եվրոպական կրթական հիմնադրամի տվյալներով՝ Արեւելյան գործընկերության (ԱլԳ) տարածաշրջանի երկրներին բնորոշ են բնակչության ծերացումը, բարձր շարժունակությունը, զբաղվածության համեմատաբար բարձր մակարդակը, նոր աշխատատեղերի ստեղծումը եւ բարձր կրթական մակարդակը: 2021 թվականի դրությամբ երիտասարդների գործազրկության ամենաբարձր մակարդակն արձանագրվել է Վրաստանում եւ Հայաստանում՝ կազմելով համապատասխանաբար 30,76% եւ 36,09%։ Ադրբեջանում գործազուրկ է 15-24 տարեկան երիտասարդների ավելի քան 16,49%-ը, մինչդեռ Բելառուսում այդ թիվը կազմում է 10,4%, Մոլդովայում՝ 9,13%։ Ուկրաինայում գործազրկության մակարդակը 2021 թվականին կազմել է 19,11%, սակայն այս թիվը զգալիորեն աճել է Ուկրաինայի դեմ Ռուսաստանի կողմից մղվող պատերազմի պատճառով։

Ըստ EU4Youth-ի՝ այս ամառ մեկնարկող դրամաշնորհային նախագծերը կօգնեն հաղթահարել տարածաշրջանում երիտասարդների գործազրկությունը՝ խթանելով սոցիալական ձեռներեցությունը եւ լայն աջակցություն ցուցաբերելով երիտասարդների կարիերայի զարգացմանն ու զբաղվածությանը:

Ծրագիրը կօժանդակի երիտասարդության ոլորտում գործող կազմակերպությունների միջեւ ցանցերի եւ համագործակցության ձեւավորմանն ու նորարարական գործիքների ստեղծմանը, որոնք ուսումնառության ճկուն հնարավորություններ կառաջարկեն երիտասարդներին՝ օգնելով նրանց ձեռք բերել նոր հմտություններ եւ գիտելիքներ՝ ընդ որում՝ ինքնուրույն որոշելով այդ գործընթացի տեմպը: Սա կարող է հատկապես օգտակար լինել նրանց, ով կարող է բախվել աշխարհագրական կամ ֆինանսական սահմանափակումների:

Նախագծերը նաեւ կաջակցեն երիտասարդների կողմից ձեռնարկատիրական գործունեություն սկսելու համար անհրաժեշտ ենթակառուցվածքներին եւ ռեսուրսներին:

EU4Youth-ի III փուլի «Երիտասարդների զբաղվածություն եւ ձեռներեցություն ծրագիրը, որն իրականացվում է Ծրագրերի կառավարման կենտրոնական գործակալության (CPMA) կողմից՝ Եվրոպական միության եւ Լիտվայի Հանրապետության արտաքին գործերի նախարարության կողմից, իրականացվում է ԱլԳ երկրներում: Նախաձեռնությունն առաջին հերթին ուղղված է երիտասարդների զբաղվածության եւ ձեռներեցության հարցերով զբաղվող պետական եւ հասարակական կազմակերպություններին տեխնիկական աջակցություն ցուցաբերելուն։

Visited 40 times, 1 visit(s) today