«EU4Youth զբաղունակություն և կայունություն» նախագիծը վերապատրաստել և աշխատանքի հնարավորություններ է ստեղծել հայաստանցի հարյուրավոր երիտասարդների համար
14 Մայիսի, 2021

«EU4Youth զբաղունակություն և կայունություն» նախագիծը վերապատրաստել և աշխատանքի հնարավորություններ է ստեղծել հայաստանցի հարյուրավոր երիտասարդների համար


Ապրիլի 28-ին «EU4Youth՝ զբաղունակություն և կայունություն» ծրագիրն անցկացրեց իր վերջին առցանց համաժողովը, որը նվիրված էր դրա արդյունքների ամփոփմանը: Ծրագրի աջակցությամբ ավելի քան 1000 երիտասարդ Հայաստանում, Բելառուսում և Ուկրաինայում ստացել են անվճար ոչ ֆորմալ կրթություն՝ տարբեր դասընթացների ձևաչափով: Բացի այդ, ծրագիրը պրակտիկայի հնարավորություններ է ստեղծել տարբեր ընկերություններում և կազմակերպություններում, որպեսզի դրա մասնակիցները կարողանան գործնականում կիրառել իրենց ձեռք բերած հմտությունները: Դրա շնորհիվ ծրագրի ավարտին նրանցից շատերն աշխատանք գտան կամ սկսեցին սեփական գործը: Համաժողովի ընթացքում նրանք կիսվեցին իրենց հաջողության պատմություններով:

Ծրագրի հիմնական արդյունքները՝ թվերով.

  • վերապատրաստման ծրագրին հաջողությամբ մասնակցել և վկայականներ են ստացել 834 երիտասարդ (այդ թվում 301-ը Հայաստանում).
  • մասնագիտական դասընթացներին մասնակցել և վկայական են ստացել 439 երիտասարդ (այդ թվում 154-ը Հայաստանում).
  • պրակտիկա են անցել կամ աշխատանք են ստացել 542 երիտասարդ (այդ թվում 281-ը Հայաստանում).
  • բիզնես – վերապատրաստում են անցել 206 երիտասարդ (այդ թվում 50-ը Հայաստանում), ինչի արդյունքում մշակվել է 124 բիզնես – պլան (35-ը՝ Հայաստանում), և բացվել է 57 նոր ձեռնարկություն (16-ը՝ Հայաստանում)։

2018-2021 թվականներին «EU4Youth՝ զբաղունակություն և կայունություն Հայաստանում, Բելառուսում և Ուկրաինայում» ծրագիրը նպաստել է երիտասարդության սոցիալապես խոցելի խմբերի զբաղունակության և ձեռներեցության հնարավորությունների բարելավմանը և խթանել նրանց ակտիվ ներգրավվածությունը աշխատաշուկայում: Ծրագիրը ֆինանսավորվել է Եվրոպական միության կողմից՝ Ավստրիական զարգացման գործակալության հետ համատեղ:



ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑԱԾ



Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով

Այս կայքը կառավարվում է 2020-2024թթ. համար Եվրամիության կողմից ֆինանսավորվող Արևելյան հարևանության տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («ԵՄ արևելյան հարևաններ») կողմից: Ծրագիրը լրացնում և աջակցում է գործընկեր երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանն ու աշխատում է Եվրոպական հանձնաժողովի Հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության ու ԵՄ արտաքին գործողությունների ծառայության ղեկավարության ներքո: Ծրագիրն իրականացնում է GOPA PACE-ի գլխավորած կոնսորցիումը:


Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© European Union,