EU4Ukraine. «Կալուշ» նվագախումբը կմասնակցի Վիեննայում կայանալիք սուրբծննդյան բարեգործական գալա-համերգին. գնիր տոմս կամ կատարիր նվիրատվություն
15 Դեկտեմբերի, 2022

EU4Ukraine. «Կալուշ» նվագախումբը կմասնակցի Վիեննայում կայանալիք սուրբծննդյան բարեգործական գալա-համերգին. գնիր տոմս կամ կատարիր նվիրատվություն


Միջազգային կազմակերպություններում Եվրոպական միության պատվիրակությունը Վիեննայում արդեն 3-րդ անգամ է կազմակերպում EU4Ukraine սուրբծննդյան բարեգործական գալա-համերգը։

Այս տարի միջոցառումը տեղի կունենա դեկտեմբերի 17-18-ին` Վիեննայի «Das Muth» թատրոնում։ Միջոցառման հատուկ հյուրը «Եվրատեսիլ» երգի մրցույթում հաղթած ուկրաինական «Կալուշ» նվագախումբն է։ Ադրբեջանցի երիտասարդ եվրոպական դեսպան Լեյլա Թաղիևան էլ կկատարի իր «8 Billion People» երգը, որն այս տարի ներկայացնում էր ՄԱԿ-ի #OurVoiceOurFuture գլոբալ արշավը։

Տոմսերի վաճառքից, ինչպես նաև կամավոր նվիրատվություններից գոյացած ողջ հասույթը կտրամադրվի Կիևի մարզի Իրպին քաղաքի դպրոցների դասասենյակների համար մուլտիմեդիա փաթեթներ, ինչպես նաև առավել խոցելի ընտանիքների երեխաների առցանց կրթության համար անհրաժեշտ նոութբուքեր ձեռք բերելու ծրագրերին:

Բարեգործական տոմսերի վաճառքը կազմակերպվում է Ուկրաինայում Եվրոպական միության պատվիրակության, Ավստրիայում Ուկրաինայի դեսպանության և Վիեննայում միջազգային կազմակերպություններում Ուկրաինայի մշտական ներկայացուցչության հետ համագործակցությամբ։

Տոմսերը կարելի է ձեռք բերել Վիեննայի «Das Muth» թատրոնի վեբկայքից։

Նվիրատվությունները կարող են կատարվել Ավստրիայում Ուկրաինայի դեսպանության բանկային հաշվին՝ հետևյալ տվյալներով.

Botschaft der Ukraine in der Republik Österreich

IBAN: AT931200010036060043

BIC: BKAUATWW

Reference: EU4Ukraine 

Իմացիր ավելին

Մամուլի հաղորդագրություն



ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑԱԾ



Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով

Այս կայքը կառավարվում է 2020-2024թթ. համար Եվրամիության կողմից ֆինանսավորվող Արևելյան հարևանության տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («ԵՄ արևելյան հարևաններ») կողմից: Ծրագիրը լրացնում և աջակցում է գործընկեր երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանն ու աշխատում է Եվրոպական հանձնաժողովի Հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության ու ԵՄ արտաքին գործողությունների ծառայության ղեկավարության ներքո: Ծրագիրն իրականացնում է GOPA PACE-ի գլխավորած կոնսորցիումը:


Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© European Union,