EU4Sevan. բնապահպանական գործողություններ՝ Սևանա լճի պահպանության համար
22 Ապրիլի, 2022

EU4Sevan. բնապահպանական գործողություններ՝ Սևանա լճի պահպանության համար


Ապրիլի 20-ին ԵՄ կողմից ֆինանսավորվող «Սևանա լճի շրջակա միջավայրի պահպանություն» (EU4Sevan) ծրագրի «Պատասխանատու եմ Սևանի համար» 3-րդ միջոցառումը:

EU4Sevan-ի նպատակն է բարձրացնել հանրային իրազեկվածությունը Հայաստանում քաղցրահամ ջրի և հիդրոէներգիայի կարևորագույն աղբյուր հանդիսացող Սևանա լճի կարևորության և հիմնական խնդիրների մասին: Ծրագիրն իրականացվում է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) կողմից:

Վարդենիկ համայնքում մասնակիցները ծանոթացան «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի կողմից նոր ձեռք բերված անիվավոր բեռնիչին: Ազգային պարկի ներկայացուցիչն ընդգծեց տրամադրված տեխնիկայի կարևորությունը  գետերի ափամերձ տարածքների մաքրման աշխատանքներն արդյունավետ կազմակերպելու գործում: 

Այնուհետև միջոցառումը շարունակվեց Գեղարքունիքի մարզպետարանում, որտեղ տեղի ունեցավ EU4Sevan-ի Գավառի մասնաճյուղի պաշտոնական բացումը: Այն որպես հեշտ հասանելի կոնտակտային կետ կծառայի թիրախային խմբերի և շահառուների, մարզի համայնքների, գործընկերների և շահագրգիռ կողմերի համար:

Միջոցառումը ներառում էր նաև թափոնային աղտոտման և թափոնների վերամշակման վերաբերյալ իրազեկության բարձրացմանն ուղղված ցուցահանդես, որտեղ ներկայացված էին Գեղարքունիքի մարզում ապրող երիտասարդների ձեռքի աշխատանքները:

Իմացիր ավելին

Մամուլի հաղորդագրություն



Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով

Այս կայքը կառավարվում է 2020-2024թթ. համար Եվրամիության կողմից ֆինանսավորվող Արևելյան հարևանության տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («ԵՄ արևելյան հարևաններ») կողմից: Ծրագիրը լրացնում և աջակցում է գործընկեր երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանն ու աշխատում է Եվրոպական հանձնաժողովի Հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության ու ԵՄ արտաքին գործողությունների ծառայության ղեկավարության ներքո: Ծրագիրն իրականացնում է B&S Europe-ի գլխավորած կոնսորցիումը:


Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© European Union,