EU4Environment. ՀՀ Շիրակի մարզում բացվել է առաջին տնկարանը
7 Հունիսի, 2023

EU4Environment. ՀՀ Շիրակի մարզում բացվել է առաջին տնկարանը


Ամեն տարի հունիսի 5-ին նշվող Շրջակա միջավայրի համաշխարհային օրն այսօր  նշանավորվել է Շիրակի մարզում տնկարանի բացման արարողությամբ։

«Գյումրու սելեկցիոն կայանում» բացված իր տեսակի մեջ առաջին տնկարանը կանաչապատման եւ անտառապտման նպատակով կարող է տարեկան մատակարարել մինչեւ 100 000 տնկի Շիրակի մարզի կարիքների  համար։

Տնկարանը կառուցվել է Եվրոպական Միության ֆինանսական աջակցությամբ «ԵՄ-ն շրջակա միջավայրի համար․ կանաչ համայնք՝ դիմակայուն ապագա» ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է «Էյ Թի Փի» կազմակերպության կողմից՝ «Էներգետիկայի հայկական գործակալության» եւ «Ջինիշյան» հիշատակի հիմնադրամի հետ hամագործակցությամբ։ 2021թ․-ից ի վեր ծրագրի շրջանակներում արդեն տնկվել է ավելի քան 320 000 ծառ։

«Շրջակա միջավայրի պաշպանությունը ԵՄ քաղաքականությունների առանցքային բաղադրիչն է։ Եվրոպական «կանաչ գործարքի» միջոցով Եվրոպական միությունը հավականում է համաշխարհային առաջնորդության կլիմայի փոփոխության դեմ պայքարում եւ շրջակա միջավայրի վատթարացումը կանխելու գործում։ ԵՄ-ն հանձնառու է շարունակաբար աջակցելու  Հայաստանում կենսաբազմազանության պահպանման, կլիմայի փոփոխության հարմարվողականության, վերականգնվող էներեգիայի խթանման, թափոնների կայուն կառավարման եւ այլ բնապահպանական ծրագրերի իրականացմանը», – իր խոսքում ընդգծել է ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավարի տեղակալ Սիլյա Կասմանը:

Իմացիր ավելին

Մամուլի հաղորդագրություն



Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով

Այս կայքը կառավարվում է 2020-2024թթ. համար Եվրամիության կողմից ֆինանսավորվող Արևելյան հարևանության տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («ԵՄ արևելյան հարևաններ») կողմից: Ծրագիրը լրացնում և աջակցում է գործընկեր երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանն ու աշխատում է Եվրոպական հանձնաժողովի Հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության ու ԵՄ արտաքին գործողությունների ծառայության ղեկավարության ներքո: Ծրագիրն իրականացնում է GOPA PACE-ի գլխավորած կոնսորցիումը:


Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© European Union,