«EU4Environment» ծրագիրը կնպաստի Հայաստանում փաթեթավորման թափոնների դեպոզիտային վերադարձման համակարգի (ԴՎՀ) զարգացմանը
12 Փետրվարի, 2021

«EU4Environment» ծրագիրը կնպաստի Հայաստանում փաթեթավորման թափոնների դեպոզիտային վերադարձման համակարգի (ԴՎՀ) զարգացմանը


«ԵՄ-ն շրջակա միջավայրի համար» (EU4Environment) նախաձեռնությունը Հայաստանին կօգնի երկրում փաթեթավորման թափոնների դեպոզիտային (կանխավճարի) վերադարձման համակարգի (ԴՎՀ) զարգացման համար ներդրումային կարիքների գնահատման գործում։

ԴՎՀ-ն կարող է օգնել նվազեցնել աղբի քանակությունը, բարձրացնել համապատասխան նյութերի վերամշակման ծավալները, առաջարկում է ավելի մեծ քանակությամբ բարձրորակ նյութեր հավաքելու հնարավորություն և պարզ պիտակավորման ու հաղորդագրությունների միջոցով սպառողների համար հեշտացնում է վերամշակման գործընթացը: Արդյունավետ, գործուն և հարմար ԴՎՀ-ն կարող է հանգեցնել ներդրումների շեշտակի աճի:

Վերջերս Հայաստանն ավարտել է ԴՎՀ–ի ստեղծման համար բացերի վերլուծության նախնական ուսումնասիրությունը` հասկանալու, թե ինչ օրենսդրական փոփոխություններ են անհրաժեշտ համակարգի գործունեության համար: Երկրի հաջորդ քայլը ԴՎՀ մոդելների տնտեսական վերլուծության իրականացումն է (միջազգային փորձի և լավագույն պրակտիկաների հիման վրա)՝ Հայաստանի համար առավելագույնս հարմար ԴՎՀ տարբերակները որոշելու նպատակով:

Այդ նպատակով Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարությունը՝ ՄԱԿ–ի շրջակա միջավայրի պահպանման ծրագրի աջակցությամբ, փետրվարի 11–ին կազմակերպել էր առցանց խորհրդատվական աշխատաժողով՝ նվիրված երկրում ԴՎՀ–ի ներդրմանը: Նախարարությունների, ՀԿ–ների և գործարար ասոցիացիաների մասնակցությամբ աշխատաժողովի ընթացքում ներկայացվեցին ԵՄ–ում կիրառված լավագույն պրակտիկաները։

EU4Environment–ի նպատակն է օգնել գործընկեր երկրներին պահպանել իրենց բնական կապիտալը և ամրապնդել մարդու շրջակա միջավայրի բարեկեցությունը՝ աջակցելով շրջակա միջավայրի հետ կապված գործողություններին, ցույց տալով և առաջարկելով կանաչ աճի հնարավորություններ և ստեղծելով շրջակա միջավայրի ռիսկերն ու ազդեցություններն ավելի լավ կառավարելու մեխանիզմներ:

Իմանալ ավելին

Մամուլի հաղորդագրությու

Ինչու՞ է շրջակա միջավայրը կարևոր և ի՞նչ է անում ԵՄ-ն Արևելյան գործընկերության երկրներում դրա պահպանության ուղղությամբ․ ձեր բոլոր հարցերի պատասխաններ



ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑԱԾ



Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով

Այս կայքը կառավարվում է 2020-2024թթ. համար Եվրամիության կողմից ֆինանսավորվող Արևելյան հարևանության տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («ԵՄ արևելյան հարևաններ») կողմից: Ծրագիրը լրացնում և աջակցում է գործընկեր երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանն ու աշխատում է Եվրոպական հանձնաժողովի Հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության ու ԵՄ արտաքին գործողությունների ծառայության ղեկավարության ներքո: Ծրագիրն իրականացնում է GOPA PACE-ի գլխավորած կոնսորցիումը:


Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© European Union,