EU4Digital-ն էլեկտրոնային կոմերցիայի ոլորտում պիլոտային ծրագիր է գործարկում
4 Հունիսի, 2021

EU4Digital-ն էլեկտրոնային կոմերցիայի ոլորտում պիլոտային ծրագիր է գործարկում


EU4Digital-ը գործարկել է տվյալների փոխանակման պիլոտային գործողություն, որը կնպաստի միջազգային էլեկտրոնային կոմերցիայի ամրապնդմանը, դրա թույլ կողմերի վերացմանը և վաճառքների ավելացմանը: Ծրագրում ներգրավվել են Արևելյան գործընկերության երկրներում մանրածախ առևտրով զբաղվողներ, առևտրային հարթակներ, առաքման օպերատորներ և մաքսային մարմիններ: Վրաստանում էլ հատուկ ուշադրություն է դարձվում կանանց կողմից ղեկավարվող ընկերություններին:

Պիլոտային ծրագրի շրջանակներում Հայաստանում, Ադրբեջանում և Վրաստանում ստեղծվել են ազգային վիրտուալ պահեստներ, որտեղից ապրանքները տեղադրվում են Գերմանիայի էլեկտրոնային կոմերցիոն հարթակներում: Էլեկտրոնային կոմերցիայի համակարգի միջոցով այդ երկրում իրենց ապրանքները կարողացել են վաճառել արդեն իսկ չորս ընկերություն. ձեռագործ փայտե պարագաների վաճառքով զբաղվող ընկերություն՝ Ադրբեջանից, մանկական հագուստի և էկոլոգիապես մաքուր նվերների արտադրող երկու ձեռնարկություն՝ Վրաստանից (երկուսն էլ ղեկավարում են կանայք) ​​և գուլպաներ վաճառող ընկերություն՝ Հայաստանից:

Պիլոտային ծրագրի շրջանակներում ԱլԳ երկրները ներկայացնող ընկերությունները կիմանան նաև էլեկտրոնային կոմերցիայի համար ԱԱՀ-ի վերաբերյալ ԵՄ նոր դիրեկտիվի մասին, որն ուժի մեջ կմտնի 2021 թ. հուլիսի 1-ից: Դրա նպատակն է հավասար պայմաններ ստեղծել ձեռնարկատերերի համար ԵՄ-ում և նրա սահմաններից դուրս, ինչպես նաև կանխել հարկային զեղծարարությունները:

Իմացիր ավելին

Մամուլի հաղորդագրություն

Էլեկտրոնային կոմերցիայի ոլորտում EU4Digital-ի պիլոտային ծրագրի գաղափարն ու նպատակը



ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑԱԾ



Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով

Այս կայքը կառավարվում է 2020-2024թթ. համար Եվրամիության կողմից ֆինանսավորվող Արևելյան հարևանության տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («ԵՄ արևելյան հարևաններ») կողմից: Ծրագիրը լրացնում և աջակցում է գործընկեր երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանն ու աշխատում է Եվրոպական հանձնաժողովի Հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության ու ԵՄ արտաքին գործողությունների ծառայության ղեկավարության ներքո: Ծրագիրն իրականացնում է GOPA PACE-ի գլխավորած կոնսորցիումը:


Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© European Union,