EU4Digital-ը հրապարակել է արևելյան գործընկեր երկրների և ԵՄ-ի միջև էլեկտրոնային կոմերցիայի ներդաշնակեցման վերաբերյալ առաջարկությունները
16 Ապրիլի, 2021

EU4Digital-ը հրապարակել է արևելյան գործընկեր երկրների և ԵՄ-ի միջև էլեկտրոնային կոմերցիայի ներդաշնակեցման վերաբերյալ առաջարկությունները


«EU4Digital» ծրագիրը հրապարակել է արևելյան գործընկեր երկրների և ԵՄ-ի միջև էլեկտրոնային կոմերցիայի ներդաշնակեցման վերաբերյալ իր առաջարկությունները՝ երեք ոլորտներում. էկոհամակարգ, իրավական դաշտ և չափորոշիչներ:

Առաջարկությունների նպատակն է վերացնել միջսահմանային էլեկտրոնային կոմերցիայի խոչընդոտները, խթանել դրա ծավալների ավելացումը և բարձրացնել իրազեկվածությունն ու երկրներին պատրաստել էլեկտրոնային կոմերցիայի ոլորտում ԵՄ 2021թ․ փոփոխություններին:

Առաջարկությունների արդյունքում կազմվել են ազգային գործողությունների 6 ծրագրեր, որոնք պետք է իրականացվեն արևելյան գործընկեր երկրների իշխանությունների կողմից` անհրաժեշտ փոփոխություններ կատարելով իրավական և չափորոշիչների ոլորտներում, իսկ կառավարական և ոչ կառավարական շահագրգիռ կողմերը ներկայացված առաջարկությունները պետք է ներառեն ազգային տնտեսության զարգացման ծրագրերում՝ գործնական գործողությունների համար։

Ներկայացված առաջարկություններից մեկը, որը ենթադրում է վիրտուալ պահեստի հիմնում, ընտրվել է արևելյան գործընկեր երկրների (Հայաստան, Ադրբեջան, Վրաստան) և ԵՄ-ի (Գերմանիա) միջև պիլոտավորման համար: Այս նախագծով նախատեսում է, որ էլեկտրոնային կոմերցիայի ոլորտի դերակատարները տեղական ապրանքների ազգային վիրտուալ պահեստների / շտեմարանների միջոցով ավտոմատ կերպով կփոխանակվեն վաճառքների, մաքսային գործընթացների և առաքումների վերաբերյալ տեղեկատվությամբ։

Իմացիր ավելին

Մամուլի հաղորդագրություն

Ազգային զեկույցներ. Հայաստան, Ադրբեջան, Բելառուս, Վրաստան, Մոլդովա, Ուկրաինա



ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑԱԾ



Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով

Այս կայքը կառավարվում է 2020-2024թթ. համար Եվրամիության կողմից ֆինանսավորվող Արևելյան հարևանության տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («ԵՄ արևելյան հարևաններ») կողմից: Ծրագիրը լրացնում և աջակցում է գործընկեր երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանն ու աշխատում է Եվրոպական հանձնաժողովի Հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության ու ԵՄ արտաքին գործողությունների ծառայության ղեկավարության ներքո: Ծրագիրն իրականացնում է GOPA PACE-ի գլխավորած կոնսորցիումը:


Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© European Union,