ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի կողմից Հայաստանում իրականացվող «EU4Dialogue» ծրագիրն իր առաջին 15 դրամաշնորհներն է տրամադրել հայաստանյան քաղաքացիական հասարակության կազմակերպություններին (ՔՀԿ)։
Այս դրամաշնորհներով ՔՀԿ-ները կմեկնարկեն ծրագրեր՝ օգնելու Գեղարքունիքի, Սյունիքի, Տավուշի եւ Վայոց ձորի մարզերում հակամարտությունից տուժած մարդկանց՝ բարելավելու նրանց անվտանգությունը եւ սոցիալ-տնտեսական բարեկեցությունը: Յուրաքանչյուր դրամաշնորհի համար հատկացված առավելագույն գումարը կազմում է 25,000 ԱՄՆ դոլար։
Դրամաշնորհային մրցույթի մասին հայտարարվել էր նախորդ ամառ։
«ԵՄ-ն հանուն երկխոսության. աջակցություն Հարավային Կովկասում եւ Մոլդովայի Հանրապետությունում (Բաղադրիչ 2) հակամարտությունների փոխակերպմանը» ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից եւ իրականացվում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) կողմից։
Իմացիր ավելին
Այլ տեղեկատվական արշավներ:
Հետաքրքրվա՞ծ եք վերջին նորություններով ու հնարավորություններով
Այս կայքը կառավարվում է 2020-2024թթ. համար Եվրամիության կողմից ֆինանսավորվող Արևելյան հարևանության տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի («ԵՄ արևելյան հարևաններ») կողմից: Ծրագիրը լրացնում և աջակցում է գործընկեր երկրներում ԵՄ պատվիրակությունների հաղորդակցական գործունեությանն ու աշխատում է Եվրոպական հանձնաժողովի Հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության ու ԵՄ արտաքին գործողությունների ծառայության ղեկավարության ներքո: Ծրագիրն իրականացնում է B&S Europe-ի գլխավորած կոնսորցիումը:
Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
© European Union,